Լրահոս
Արգելված է Արցախ լսելը
Օրվա լրահոսը

«Ընդհատակյա» ձեռնարկատերերին հայտնաբերել են

Ապրիլ 04,2009 00:00 Share

\"\"Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները երեկ բացահայտել են, որ մայրաքաղաքի Իսակովի պողոտայի թիվ 52/20 հասցեի հարեւանությամբ աշխատող կահույքի արտադրամասը գործում է ապօրինի: Կոմիտեի աշխատակիցների այցելության պահին արտադրամասում եղել է 3 աշխատակից, բացի այդ, ստուգման պահին ականատես են եղել պատրաստի կահույքի վաճառքի փաստի, իսկ արտադրամասում եղել են կիսապատրաստի պահարաններ: Երեւանի մեկ այլ՝ Բագրատունյաց 69 հասցեում հայտնաբերվել է, որ այդտեղ գտնվող ինքնակամ կառույցները քաղաքացի Վիոլ Սահակյանի կողմից համապատասխան վարձավճարի դիմաց տրամադրվել են 3 տնտեսվարողների, որոնք էլ զբաղվել են ապօրինի ձեռնարկատիրությամբ: Այդ տարածքները օգտագործվել են որպես պահեստներ՝ առանց հարկային մարմիններում գրանցվելու եւ հաշվառվելու: Պահեստներում հայտնաբերվել են տնտեսական ապրանքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930