Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉՆ ԷԼ ԳՈՒՆԵՂ ՉԷՐ

Մայիս 16,2009 00:00

Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը կրկին կհանդիպեն «Եվրատեսիլի» եզրափակիչում: Երկրորդ կիսաեզրափակիչի արդյունքում հայտնի են դարձել եզրափակիչ շոուի մասնակիցները: Եզրափակիչ փուլ են անցել Ադրբեջանի, Խորվաթիայի, Ուկրաինայի, Լիտվայի, Ալբանիայի, Մոլդովայի, Դանիայի, Էստոնիայի, Նորվեգիայի եւ Հունաստանի ներկայացուցիչները: Ըստ «Արմինֆոյի»՝ Ադրբեջանն իր առջեւ խնդիր է դնում ոչ այնքան հաղթանակ տանել «Եվրատեսիլում», որքան հաղթել Հայաստանին: Կարո՞ղ են, արդյոք, Ինգա եւ Անուշ Արշակյան քույրերն այս տարի ավելի բարձր դիրք զբաղեցնել, քան Ադրբեջանը ներկայացնող Այսելը եւ Արաշը՝ պարզ կդառնա այսօր: Քույրերի գլխավոր մրցակիցների թվում են Ալեքսանդր Ռիբակը՝ Նորվեգիայից, Սակիս Ռուվասը՝ Հունաստանից, «Վիագրայի» նախկին մենակատարուհի Սվետլանա Լոբոդան եւ թրքուհի Հադիեսեն: Երկրորդ կիսաեզրափակիչը, ինչպես եւ առաջինը, չուրախացրեց վառ եւ տպավորիչ համարներով: Բացառություն էր Սվետլանա Լոբոդան, որը թմբուկ է զարկում, զբաղվում ակրոբատիկայով եւ երգում: Իռլանդիան ներկայացրեց սեւազգեստ աղջիկների բոցավառ ռոք-կոկտեյլ՝ նախատիպը դառնալով Անդորրայի սպիտակազգեստ աղջիկների ռոք-կոկտեյլի: Լատվիայի ներկայացուցիչ Ինտարս Բուսուլիսը միակ կատարողն էր (բացի Պրիխոդկոյից), ով համարձակվեց երգը ներկայացնել ռուսերեն: Սերբիայի մասնակիցը որոշել էր եզրափակիչ շոուին իր մասնակցությունն ապահովել «Ողջու՛յն, էլեկտրականություն» սանրվածքով, դեղին պիջակով, կարմիր փողկապով, սակայն եվրոպացի հանդիսատեսը չգնահատեց նրա հումորը: Հանդիսատեսն առավել բարեհաճ գտնվեց դանիական Brinck-ի նկատմամբ: Չի անցել նաեւ էթնիկ մոտիվների հանդեպ սերը, ինչը ցույց տվեցին նորվեգացի Ռիբակը, Մոլդովայից՝ Nelli Ciobano-ն եւ խորվաթներ Իգորն ու Անդրեան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031