Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԼԻՆԹՈՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է

Մայիս 16,2009 00:00

ԱՄՆ-ը պատրաստ է հետեւողական աջակցություն ցուցաբերել Հայաստանին ինչպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին ասվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նամակում: Քլինթոնը հաստատել է ԱՄՆ պատրաստակամությունն աջակցություն ցուցաբերել ինչպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում անցկացվող միջնորդական աշխատանքներում: Նա նաեւ անդրադարձել է հայ-ամերիկյան երկկողմանի հարաբերություններին եւ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ֆինանսական միջոցներով Հայաստանում իրականացվող ծրագրերին: Քլինթոնն ընդգծել է, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների ազատ եւ թափանցիկ անցկացումը նորովի կարտահայտի Հայաստանի՝ ժողովրդավարական սկզբունքներին հակված լինելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031