«Սրա նախերգանքն այն էր, երբ հայտարարեցին, որ ճնշումներ են գործադրելու ընդդիմության վրա։ Այս գործողությունները այդ խոսքերի վառ մարմնավորումն են»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը՝ անդրադառնալով Կարապետյանների տներում և ձեռնարկություններում սկսված խուզարկություններին։
Նրա խոսքով՝ իշխանությունները խոսում են ժողովրդավարությունից, բայց հաջորդ վայրկյանին սպառնում ընդդիմությանը։
«Երբ ուղղակիորեն հայտարարում ես, որ ճնշում ես գործադրելու ընդդիմության վրա, իսկ հաջորդ օրը տեսնում ենք այս իրադարձությունները, ակնհայտ է դառնում, որ հստակ նպատակ ունեն ալիևյան սահմանադրությունը բերել ու ընդունել Հայաստանում, որին ընդդիմանում են ընդդիմությունն ու ՀՀ ժողովրդի մի ստվար զանգված»,- հավելեց Հովսեփյանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































