Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՆԻՍԻ 2-Ի «ՊԱՏԿԵՐԸ»

Հունիս 09,2009 00:00

Երեկ ԳԹԿ-ից տեղեկացանք հունիսի 2-ին կենսաբանություն, ընդհանուր պատմություն եւ աշխարհագրություն առարկաներից միասնական պետական քննությունների արդյունքների մասին:

Ըստ այդմ, կենսաբանությունից դիմում-հայտ է ներկայացրել 1811 շրջանավարտ, քննությանը ներկա է եղել 1756- ը: Միասնական քննության միջին գնահատականը եղել է 11,7 բալը, իսկ նույն առարկայից ավարտական քննության միջին բալը՝ 13,2: 17,5-ից 20 բալ է հավաքել 111 շրջանավարտ կամ մասնակիցների 6,32%-ը: 13,5-17,25 միավոր ստացել է 490 երեխա (27,9%), 7,5-13,25 միավոր հավաքել է 922 շրջանավարտ (52,51%): Քննության դրական շեմը չի հաղթահարել 233 երեխա (մասնակիցների 13,27%-ը): 20 միավոր է հավաքել միայն մեկ հոգի:

Ընդհանուր պատմությունից հայտ է ներկայացրել 541 շրջանավարտ, քննությանը մասնակցել է 512-ը: Միասնական քննության միջին գնահատականը եղել է 12-ը, իսկ ավարտական քննությանը՝ 13-ը: 17,5-ից 20 միավոր է հավաքել 54 երեխա կամ ներկաների 10,55%-ը: 13,5-17,25 միավոր է հավաքել 156 երեխա կամ 30,47%-ը, եւ ամենաշատը 255 երեխա (43,95%) հավաքել է 7,5-13,25 միավոր: Քննությունից «կտրվել է» 77 երեխա (15,4%): 20, 19,75, 19,5 եւ 19,25 միավոր ոչ ոք չի հավաքել, իսկ 19 միավոր հավաքել է 3 հոգի:

Եվ վերջապես աշխարհագրությունից դիմում-հայտ ներկայացրած 408 երեխաներից քննությանը մասնակցել է 388-ը: Միջին գնահատականը աշխարհագրության միասնական քննությունից եղել է 13-ը, իսկ ավարտականից՝ 14,7-ը: 17,5-ից 20 միավոր է հավաքել 52 հոգի (մասնակիցների 13,4%-ը), 13,5-17,25 միավոր ունի 155 երեխա (39,95%), 7,5-ից 13,25 միավոր՝ 151 երեխա (38,92%): 7,5-ից ցածր է հավաքել եւ հաջորդ քննություններին մասնակցելու իրավունքից զրկվել է 30 երեխա (մասնակիցների 7,73%-ը): 20 միավոր չկա նաեւ աշխարհագրությունից, մեկը ստացել է 19,75:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել