Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր հանրակացարան

Հունիս 17,2009 00:00

\"\"ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ մասնակցել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հանրակացարանի՝ Զեյթուն ուսանողական ավանի վեցերորդ մասնաշենքի բացմանը՝ հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: ՀՀ վարչապետը շրջել է հիմնովին վերակառուցված մասնաշենքում, որը Պետական բժշկական համալսարանին է տրամադրվել ՀՀ կառավարության որոշմամբ՝ բուհին նախկինում պատկանող յոթերորդ մասնաշենքի փոխարեն: Տիգրան Սարգսյանը ծանոթացել է շենքային պայմաններին, եղել է նաեւ միջազգային փոխանակման ծրագրերով Հայաստան ժամանած ուսանողների, դասախոսների, հյուրերի համար նախատեսված հյուրանոցային հարկաբաժնում: Հանրակացարանը հագեցած է տեխնիկական պատշաճ միջոցներով, անվտանգության համակարգով: Ներկայումս բուհի տրամադրության տակ են Ուսանողական ավանի հինգերորդ եւ վեցերորդ մասնաշենքերը՝ մոտ 300 սենյակներով եւ ավելի քան 600 ուսանողի կենցաղի կազմակերպման հնարավորություններով: Շենքը հիմնանորոգվել է բուհի՝ վճարովի համակարգից առաջացած միջոցներով:

ՀՀ կառավարության ղեկավարն արդարացված է համարել ՀՀ կառավարության որոշումը՝ նշելով, որ կարեւորը ուսանողների գնահատականն է: «Կարծում եմ, որ մեր սերնդի ուսանողները, ովքեր ապրել են հանրակացարանում, միայն կերազեին նման պայմանների մասին: Ես Լենինգրադում ապրել եմ հանրակացարանում, եւ այսպիսի պայմանների երբեւիցե չեմ հանդիպել: Տպավորիչ է այն, ինչ այսօր տեսանք: Սա մեր ուսանողների համար հնարավորություն կստեղծի, որպեսզի ամբողջությամբ տրվեն գիտությանը, սովորելուն, գիտելիքին»,- ասել է ՀՀ վարչապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել