Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻՆ ՊԱՏՄՈՒՄ ԷՐ ՇԻՐԱԿԻՆ ՊՈՌՆՈՄՈԴԵԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հունիս 20,2009 00:00

\"\"Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, մեկնաբանելով Սիլվիո Բեռլուսկոնիի հետ կապված վերջին սկանդալը, հայտարարեց լրագրողներին, որ մի անգամ Իտալիայի վարչապետն իրեն պատմել է պոռնոմոդելների հետ իր կապերի մասին: Մի անգամ, երբ Շիրակը հյուրընկալվել է Բեռլուսկոնիի վիլլայում, իտալացին ցույց է տվել Ֆրանսիայի նախագահին մի քանի պոռնոամսագրեր եւ հպարտությամբ նշել, որ այնտեղ պատկերված մոդելներից շատերի հետ ինտիմ հարաբերություններ է ունեցել: Ֆրանսիայի 76-ամյա նախկին նախագահը մամուլին ասել է, որ այն ժամանակ ինքը շատ էր անհանգստացել այդ «տարօրինակ մարդու» պահվածքով, որի վիլլայում էրոտիկ ամսագրերը ամենուր էին:

Շիրակը, շարունակելով իր «խաբարբզիկությունը», նաեւ պատմել է, որ երբ Բեռլուսկոնին ցույց է տվել իր լոգարանը, մատնացույց անելով բիդեն, ասել է՝ «Դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե քանի հետույք է այստեղ եղել…»:

Իր հերթին բրիտանական մամուլը մեջբերում է Բեռլուսկոնիի փաստաբան Նիկոլո Գեդինիին, որի խոսքերն, ըստ լրագրողների, ավելի են խորացրել այս սկանդալի «անբարոյական բնույթը»: Գեդինին ասել է, որ իր պաշտպանյալը կարիք չուներ վճարելու կանանց՝ հարաբերությունների համար, քանի որ նա «կարող է ունենալ նրանց շատ եւ անվճար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել