Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈԶԻ ԳՐԻՊԻՑ 167 ՄԱՐԴ ՄԱՀԱՑԵԼ Է

Հունիս 20,2009 00:00

Մոտ 2 ամիս առաջ բռնկված խոզի գրիպն արդեն ներխուժել է 88 երկիր՝ դառնալով 167 մարդու մահվան պատճառ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն, այս պահին աշխարհում 39 հազար 620 նշյալ գրիպի վիրուսակիր կա: ԱՄՆ-ում H1N1 վիրուսով 17 հազար 855 դեպք է գրանցվել, որից 44 մարդ մահացել է, ընդ որում՝ համաճարակային գործընթացում ընդգրկվել է արդեն 52 նահանգ, իսկ Մեքսիկայում՝ 6 հազար 241 լաբորատոր հաստատված դեպք կա՝ 108 մահվան ելքով: Կանադայում 4 հազար 49 մարդ է վարակվել, այդ թվում՝ 7 մահվան դեպք կա, Կոստա Ռիկայում՝ 149 դեպք, որից մեկը մահացել է: Արգենտինայում՝ 733, այդ թվում՝ 1 մահվան դեպք, Ավստրալիայում՝ 2112, Ավստրիայում՝ 7, Բելգիայում՝ 19, Բրազիլիայում՝ 79, Չինաստանում՝ 382, Կոլումբիայում՝ 53, այդ թվում՝ 1 մահվան դեպք, Կուբայում՝ 7, Դանիայում՝ 15, Էկվադորում՝ 86, Էլ Սալվադորում՝ 125, Ֆրանսիայում՝ 118, Ֆինլանդիայում՝ 12, Գերմանիայում՝ 195, Գվատեմալայում՝ 128, այդ թվում՝ 1 մահվան դեպք, Հնդկաստանում՝ 30, Իռլանդիայում՝ 12, Իսրայելում` 152, Իտալիայում` 72, Ճապոնիայում` 666, Հորդանանում, Մալայզիայում՝ 17, Նիդեռլանդներում՝ 68, Նոր Զելանդիայում՝ 127, Նորվեգիայում՝ 13, Պանամայում՝ 221, Պերուում՝ 112, Լեհաստանում՝ 7, Պորտուգալիայում՝ 3, Կորեայում՝ 65, Իսպանիայում՝ 499, Շվեդիայում՝ 37, Շվեյցարիայում՝ 27, Թաիլանդում՝ 310, Թուրքիայում՝ 16, Մեծ Բրիտանիայում՝ 1461, այդ թվում՝ 1 մահվան դեպք, Չիլիում՝ 2335, այդ թվում՝ 2 մահվան դեպք, Հունաստանում՝ 23, ՌԴ-ում՝ 3, Քուվեյթում՝ 18, Եգիպտոսում՝ 26, Ուկրաինայում՝ 1, Արաբական Էմիրություններում՝ 1, Չեխիայում՝ 4, Ռումինիայում՝ 16, Բուլղարիայում՝ 2, Ֆիլիպիններում՝ 193, Իսլանդիայում՝ 4, Սինգապուրում՝ 49, Ուրուգվայում՝ 36, Սլովակիայում՝ 3, Կիպրոսում՝ 1, եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել