Լրահոս
Օրվա լրահոսը

FIDH ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԱՐՇԱԼՈՒՅՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ

Հունիս 27,2009 00:00 Share

\"\"Երեկ Երեւանում գտնվող Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելասենը իր գործընկերների հետ այցելել է Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող եւ քաղբանտարկյալների ցուցակը համալրած Արշալույս Հակոբյանին։ Վերջինս Մարդու իրավունքների պաշտպանության Հելսինկյան միջազգային ընկերակցության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներից մեկն է, ով դիտորդի կարգավիճակով մասնակցել էր մայիսի 31-ին Երեւանում տեղի ունեցած ավագանու ընտրություններին:

Հիշեցնենք, որ FIDH-ը Ընդդեմ խոշտանգումների համաշխարհային կազմակերպության (OMCT) եւ մի շարք հայկական իրավապաշտպան կազմակերպությունների հետ հունիսի 12-ին հանդես է եկել համատեղ հայտարարությամբ, որում իրենց խորը մտահոգությունն են հայտնել իրավապաշտպանի նկատմամբ անօրինական ձերբակալության ընթացքում բռնություն կիրառելու կապակցությամբ։ Նախորդ օրը, երբ պատվիրակությունը պաշտոնական մի շարք հանդիպումներ է ունեցել հայաստանյան իշխանությունների ներկայացուցիչների հետ, հնչեցրել է նաեւ իրավապաշտպանի կալանքի տակ գտնվելու հարցը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930