Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհները սկսվեցին

Հունիս 27,2009 00:00

Նախորդ երեկոյան հրդեհ էր բռնկվել Երեւանի Մյասնիկյան պողոտայում՝ «Ռան Օյլ» բենզալցակայանի տարածքում: Իսկ Արզնի գյուղի թիվ 1 առողջարանում այրվել էր «Հայաստանի առողջարաններ» հիմնադրամին պատկանող՝ թիվ 3 չգործող մասնաշենքի տանիքը՝ 360 քմ մակերեսով: Մեկ այլ հրդեհ էլ բռնկվել էր Երեւանի Աճառյան 2-րդ փակուղում՝ ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի շենքի 3-րդ հարկում: Ըստ ԱԻՆ պաշտոնական տեղեկատվության, ամբողջությամբ այրվել էր դեղորայքի պահեստը: Մեկ այլ ահազանգ էլ ստացվել էր Գեղարքունիքի մարզից: Երեկ ժամը 02.45-ին հրդեհ է բռնկվել «Հարսնաքար» համալիրի տարածքում: Ամբողջությամբ այրվել էր «ԲՄՎ» մակնիշի 11 ՏՕ 186 պետհամարանիշի ավտոմեքենան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930