Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՎԵՑ ԱՆԳԱՄ ՍՏՈՒԳԵԼ ԵՆ

Հուլիս 04,2009 00:00

«Առավոտի» հունիսի 30-ի համարում տպագրված «Ո՞վ է լինելու հաջորդը» լուրում նշված էր, որ, ըստ հավաստի լուրերի, առաջիկայում լայնամասշտաբ ստուգումներ են իրականացվելու Հայաստանի ազգային պատկերասրահում, որը մի քանի տասնամյակ չի ստուգվել:

«Առավոտի» աղբյուրը փոխանցել էր նաեւ, որ պատկերասրահում նկարներ կան, որոնք բնօրինակը չեն, եւ ստուգումների նպատակներից մեկն էլ դա պարզելն է: Երեկ խմբագրություն զանգեց Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը եւ հայտնեց, որ ինքն ու մշակույթի նախարարը ընթերցել են լուրը ու զարմացել, որովհետեւ, տնօրենի խոսքով, իր պաշտոնավարության 7 տարիների ընթացքում պատկերասրահում ստուգումներ են կատարվել 6 անգամ՝ այդ թվում՝ դատախազության կողմից, 2-3 անգամ էլ՝ Փ. Միրզոյանի պահանջով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել