Լրահոս
Օրվա լրահոսը

Քարերի նշանակությունը՝ հորոսկոպի նշանների համար

Օգոստոս 22,2009 00:00

-Դուք ի՞նչ քարով մատանի եք կրում, արդյոք այն համապատասխանո՞ւմ է ձեր համաստեղության նշանին եւ ձեր էությանը…

ԽՈՅ համաստեղության խորհրդանիշ քարը սադոնիքսն է: Դեռեւս հնագույն ժամանակներից իմաստունները գտնում էին, որ եթե այդ քարը ագուցվի ոսկե շրջանակի մեջ եւ վրան արծվի գլուխ փորագրվի, ապա տիրոջը մեծ հարստություն կշնորհի:

Հսկայական եւ պայծառ սադոնիքսով զարդարված մատանին կրողին կօգնի նաեւ կանխատեսել ապագան:

Խոյերին խորհուրդ է տրվում նաեւ շափյուղայով զարդարված մատանի կրել: Այդ քարը մեղմում է խոյերի բռնկուն եւ զգացմունքային խառնվածքը:

ՑՈՒԼ համաստեղության տակ ծնվածներին իմաստնություն կշնորհի սարդիոնը: Խորհրդավոր, պերճ հյուսվածքները՝ ներսում ասես փայլատակող կրակով հանդերձ, սիրով եւ քնքշությամբ են լցնում մատանին կրող մարդու սիրտը:

Ցուլի նշանը համարվում է Վեներայի ցերեկային տունը, ուստի՝ այդ նշանի տակ ծնվածները օժտված են յուրահատուկ ցանկասիրությամբ: Սարդիոնը կօգնի նրանց փոքր-ինչ մեղմել կրքի բռնկումները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻՆ խորաթափանցություն եւ իմաստնություն կարող է պարգեւել տոպազիոնը (տոպազ), որն այլ կերպ անվանում են նաեւ «պայծառացման քար»:

Այս քարով զարդարված մատանին նրանց համար է, ովքեր լավատես են կյանքի բոլոր հարցերում՝ ծիծաղելով դժվարությունների վրա:

Մատանին կրելու դեպքում այդ դժվարություններն ավելի հեշտությամբ կհաղթահարվեն: Տոպազիոնը նաեւ համարվում է հեդոնիստների սիրելի քարը, քանզի այն ավելի է ուժեղացնում հաճույքի եւ բավարարվածության զգացումը:

ԽԵՑԳԵՏՆԻ համաստեղության ներքո ծնվածներին խորհուրդ է տրվում կրել քաղկեդոնաքարով զարդարված մատանի, որը տիրոջը կօգնի ավելացնել կյանքի ռոմանտիկ պահերը, միեւնույն ժամանակ կազատի անհեթեթ երազանքներից: Շնորհիվ քաղկեդոնաքարի հատկանիշների՝ հեշտությամբ կարելի է հաղթել թշնամիներին եւ պահպանել սեփական մարմնի ուժն ու հզորությունը:

ԱՌՅՈՒԾՆԵՐԻՆ հաջողություն եւ փառք է խոստանում հասպիսը, որը նաեւ համարվում է չինացիների եւ հնդիկների սրբազան քարը: Հին Չինաստանում այն ամենը, ինչը անարատ էր եւ հրաշագեղ, համեմատվում էր հասպիսի հետ:

Դաոսի հետեւորդները՝ փոշու վերածված սպիտակ հասպիսը խառնելով քրիզանթեմի թերթիկներից հավաքված ցողի հետ՝ պատրաստում էին անմահության էլեքսիր:

ԿՈՒՅՍԵՐԻ խորհրդանիշ քարը զմրուխտն է: Զմրուխտով զարդարված մատանին կամքի ուժ եւ նպատակասլացություն կշնորհի տիրոջը: Համարվում է, որ այդ քարը հակացուցված է փոքրոգի եւ չարասիրտ մարդկանց: Այն նաեւ դժբախտություններից եւ չար աչքից պաշտպանվելու լավագույն միջոց է: Եվ պատահական չէ, որ դեռեւս Բաբելոնում աստվածների՝ զմրուխտե աչքեր ունեցող արձանիկները կախարդական էին համարվում: Ըստ հավատալիքներից մեկի՝ եթե կուսությունը կորցնելու պահին աղջկա մատին զմրուխտ քարով մատանի լինի, ապա քարը անպայման պետք է ճաքի: Սակայն դեռ ոչ ոք չի ստուգել այս հավատալիքի իսկությունը:

Կենդանակերպի հաջորդ վեց նշանների մասին կարդացեք «Առավոտի» հաջորդ համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31