Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելացնել ԿԸՀ-ի լիազորությունները, արգելել նախընտրական դաշինքները, արգելված կուսակցությունների առաջին 10 համարներին 5 տարով զրկել առաջադրվելու իրավունքից․ Արամ Սարգսյան

Հոկտեմբեր 31,2026 13:23 Share
Աջակցեք aravot.am-ին

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

2026-ի հոկտեմբերի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Սահմանադրության նախագծի քվեարկությանը ընդդիմության չմիանալու մասին, ասաց. «Կփորձենք համոզել, չստացվեց, կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել»։

2026-ի հոկտեմբերի 30-ին «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն աջակցի նոր Սահմանադրության հանրաքվեի անցկացման հնարավոր առաջարկին։ Ստացվում է՝ համոզել չհաջողվեց, և կարող է գործել արտահերթ ընտրությունների տարբերակը։ Մենք դեմ չենք, բայց եթե արտահերթն անցկացվի նախորդ ընտրությունների տարբերակով, պատկերը չի փոխվի։

Ընտրություն կամ հանրաքվե անցկացնելուց առաջ պետք է ապահովվի գործընթացի արդարությունը, բացառվի ընտրակաշառքը, արտաքին միջամտությունը և վարչական ռեսուրսի չարաշահումը։ Արտաքին միջամտության բացառման արդյունք ապահոված և ՀՀ-ին մոտ օրինակ է Մոլդովայի տարբերակը, երբ ՌԴ-ից ուղղորդվող երկու կուսակցությունների մասնակցությունն արգելվեց։

Առաջարկս…

Ավելացնել ԿԸՀ-ի լիազորությունները, արգելել նախընտրական դաշինքները, որ այլ ընտրացուցակներ չխցկվեն, արգելված կուսակցությունների առաջին 10 համարներին 5 տարով զրկել առաջադրվելու իրավունքից։

Համոզված եմ, որ նման իրավիճակում ամեն ինչ կընկնի իր տեղը՝ թե՛ ընտրությունների և հանրաքվեի ընթացքում, թե՛ ներքաղաքական կյանքում, թե՛ արտաքին քաղաքական հարթությունում հստակություն կձևավորվի, և ՀՀ-ի ինքնիշխանության վրա ազդելու լծակները վստահաբար կպակասեն, ու՝ փառք Տիրոջը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031