Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐ ԳՈՐԾԵՐԸ ԹՈՂԱԾ՝ ՀՈՍԱ՞ՆՔ Է ՎԱՃԱՌՈՒՄ

Սեպտեմբեր 29,2009 00:00

Մինչ համաշխարհային տնտեսական ճգնաճամի հետ կապված բոլոր պետական կառույցները նվազեցնում են կոմունալ ծախսերը, արդեն մի քանի ամիս է՝ փորձում են խնայել էլեկտրաէներգիան ու ջուրը, Շիրակի մարզպետարանը օգտագործած էլեկտրաէներգիայի ծավալով ռեկորդ է սահմանում: Մարզպետարանի մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, վերջերս պարզվել է, որ, սկսած 2004-ից մինչեւ նախորդ ամիս, մարզպետարանը ամսական մոտ 13 000 կիլովատ էլեկտրաէներգիա է օգտագործել, որը կազմում է 390 հազար դրամ: Եվ սա այն դեպքում, երբ վերոնշյալ կառույցը երբեւէ էլեկտրաէնեգիայով չի ջեռուցվել, եւ սովորական լամպերից եւ համակարգիչներից զատ, էլեկտրականությունը ոչ մի այլ նպատակի չի ծառայել: Այսինքն, տարրական հաշվարկներով, մարզպետարանին ամսական առավելագույնը 300 կիլովատը բավարար էր: Իսկ թե մարզպետարանն ի՞նչ է արել այդքան էլեկտրաէներգիան, ըստ մեր աղբյուրների, պարզապես ստանձնելով էլեկտրական ցանցի դերը, շրջակա կառույցներին մատչելի գներով հոսանք է մատակարարել, օրինակ՝ բնակելի տներին:

Նշենք նաեւ, որ պետական փողերի վրա «դողացող» այս կառույցում ճգնաժամի հետ կապված այլ ծախսեր են նվազեցրել, օրինակ՝ հրաժարվել են թերթերի բաժանորդագրությունից, բացառությամբ՝ «Քաղաքացիական ծառայություն» շաբաթաթերթի, որը, մարզպետարանի որոշ աշխատակիցների ասելով, գնում են հարկադրաբար: Նկատենք, որ մարզում դժվար է մատնանշել մեկ այլ կառույց՝ նույնիսկ մասնավոր հատվածում, որտեղ գոնե մեկ-երկու թերթ պարտադիր չբաժանորդագրվեն ու հանրապետական լրահոսից գաղափար չկազմեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել