Լրահոս
Օրվա լրահոսը

Գրանդները՝ Չինաստանում

Սեպտեմբեր 29,2009 00:00

\"\"Չինաստանում երեկ մեկնարկեց շախմատի կանանց «Grand Prix»-ի երկրորդ մրցաշարը, որին մասնակցող աշխարհի 12 ուժեղագույնների մեջ է նաեւ մեր հանրապետության ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը: Նանկին քաղաքում նրա մրցակիցներն են Չժաո Սյուեն (Չինաստան), Նանա Ձագնիձեն (Վրաստան), Մարի Սբագը (Ֆրանսիա), Չժու Չենը (Քաթար), Սյույ Յույհուանը (Չինաստան), Շեն Յանը (Չինաստան), Ցզյույ Վանցզյունը (Չինաստան), Բաթույագ Մոնգոլթոուլը (Մոնղոլիա), Բաիրա Կովանովան (Ռուսաստան), Մարթա Ֆյերոն (Էկվադոր), Բեթյուլ Իլդիզը (Թուրքիա):

Կանանց այս մրցաշարին զուգահեռ, Չինաստանում մեկնարկել է նաեւ տղամարդկանց «Մեծ սաղավարտի» խաղարկության նոր փուլը, որին մասնակցում են ժամանակակից շախմատի վեց առաջատար գրոսմայստերներ: Առաջին տուրում Նորվեգիայի ներկայացուցիչ Մագնուս Կարլսենը պարտության մատնեց Պետեր Լեկոյին (Հունգարիա), իսկ Վեսելին Տոպալով (Բուլղարիա)- Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան), Վան Յուե (Չինաստան)- Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) պարտիաներում մրցակիցները բաժանեցին միավորը:

Այսօր երկրորդ տուրում Կարլսենը խաղում է Տոպալովի, Յակովենկոն՝ Վան Յուեի, Լեկոն՝ Ռաջաբովի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել