Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Վարդապետյանը՝ գլխավոր մրցավար

Սեպտեմբեր 29,2009 00:00

\"\"«ArmChess»-ը երեկ տեղեկացրել է, որ ՖԻԴԵ-ն նոյեմբերի 20-ին Խանտի Մանսիյսկում մեկնարկող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության գլխավոր մրցավար է նշանակել հայաստանցի միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանին:

Նույն կայքը վերահաստատում է նախկինում օրեր առաջ տարածած այն տեղեկատվությունը (դրա մասին արդեն գրել ենք), որ հոկտեմբերի 3-ին Մակեդոնիայի Օրհիդ քաղաքում մեկնարկող շախմատի «Եվրագավաթ-2009»-ի տղամարդկանց եւ կանանց մրցաշարերում Հայաստանը ներկայացնելու է Երեւանի «Միկան»:

Տղամարդկանց թիմում «Միկայի» կազմում հանդես են գալու Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանը եւ Զավեն Անդրիասյանը, իսկ կանանց թիմում՝ Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնովալին (Հնդկաստան), Նինո Խուրցիձեն (Վրաստան) եւ Լիլիթ Գալոյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել