Լրահոս
Օրվա լրահոսը

Նազիկի ցուցահանդեսը

Նոյեմբեր 28,2009 00:00

\"\"«Ակադեմիա» պատկերասրահում օրերս բացվեց երիտասարդ նկարչուհի Նազիկ Ասլանյանի անհատական ցուցահանդեսը: Նազիկն այն նվիրել է իր սիրելի հոր՝ Մարզպետ Ասլանյանի հիշատակին:

«Արվեստագետը՝ գեղանկարիչ թե քանդակագործ, երաժիշտ թե գրող, արտահայտում է գաղափարներ, առանց որոնց՝ արվեստը գոյություն չունի: Արվեստագետն ունի իր փիլիսոփայությունը, դա նրա յուրօրինակ աշխարհընկալումն է»,- ասում է Ն. Ասլանյանը:

2007թ.-ից նա «Աշխարհի նկարիչներ» խմբակցության, իսկ 2008-ից՝ Հայաստանի նկարիչների միության անդամ է: Նազիկը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների (խմբակային, անհատական)՝ ինչպես Երեւանում, այնպես էլ արտերկրում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել