Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻԼԱՆԻ ՀԱՄԵՐԳԸ՝ ՄԱՐՏԻՆ

Փետրվար 02,2010 00:00

«Մեդիամաքսը» հայտարարում է մարտի 26-ին եւ 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք Իէն Գիլանի եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգների տոմսերի վաճառքի մեկնարկի մասին:
Տոմսերի արժեքն է 5 հազար դրամ (թատերահարթակ), 10 հազար դրամ (ամֆիթատրոն եւ պարտեր), 15 հազար դրամ (ամֆիթատրոն եւ պարտեր), 20 եւ 25 հազար դրամ (ամֆիթատրոն եւ պարտեր): Համերգների ողջ հասույթը ուղղվելու է Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը: Իէն Գիլանը այս դպրոց այցելեց 2009թ. հոկտեմբերի 1-ին: Համերգների կազմակերպիչը «Մեդիամաքս» գործակալությունն է, գլխավոր հովանավորը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորը, պաշտոնական գործընկերն ու ավիափոխադրողը՝ bmi ընկերությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել