Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԻԱՆՁՆՈՒՀԻՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ՀԱԳՈՒՍՏ ՉԻ ԼԻՆԻ

Փետրվար 02,2010 00:00

Քրիստոնյաների բազմաթիվ բողոքներից հետո “Penny-Markt” սուպերմարքեթների ցանցը վաճառքից հանել է երկրում կայանալիք դիմակահանդեսային «Ֆաշինգ» տոնի համար կարված կոստյումները, որոնք պատկերում են վանական՝ խաչով եւ միանձնուհի՝ գուլպաների կապիչներով: Այդ մասին հայտնում է կաթոլիկ լուրերի գերմանական կայքէջը:
Ստանալով տասնյակ գրավոր բողոքներ այն մասին, որ նման հագուստները վիրավորում են հավատացյալների կրոնական զգացմունքները, խայտառակում եւ արհամարհանք են առաջացնում կաթոլիկ վանականների հանդեպ, առեւտրական կազմակերպությունը ներողություն է խնդրել նամակների հեղինակներից եւ հավաստիացրել նրանց, որ կուղղի իր սխալը:
Գերմանիայում կան “Penny-Markt” ցանցի 2000-ից ավելի սուպերմարքեթներ, որոնց պատկանում են “Rewe Group” խանութները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել