Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԷՖԹԱՆԱԶԻԱՆ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ՕՐԻՆԱԳԻԾԸ

Փետրվար 17,2010 00:00

\"\"Շոտլանդիայի եկեղեցին վճռականորեն դատապարտել է խորհրդարանի ընդունած՝ էֆթանազիան թույլատրող օրինագիծը: Այդ օրինագծի նախաձեռնողներից մեկը եղել է անկախ խորհրդարանական Մարգո Մակդոնալդը, ով տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ եւ մտադիր է Շոտլանդիայում բացել առաջին կլինիկան, որտեղ կիրառվելու է էֆթանազիան: Համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Շոտլանդիայի 16 տարեկանից մեծ յուրաքանչյուր ծանր հիվանդ էֆթանազիայի իրավունք կունենա: Շոտլանդիայի եկեղեցու ներկայացուցիչն այդ օրինագծի ընդունումն անվանել է «ծանր հանցանք բարոյականության դեմ», որը կարող է «խարխլել բժշկի եւ հիվանդի հարաբերությունները եւ հասարակության շրջանում ոչնչացնել բժշկության դերը»:
«Կասկածելի է, որ Շոտլանդիայի խորհրդարանն ընդհանրապես լիազորություններ ունի ընդունել նման օրինագիծ: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ճանաչում է կյանքի իրավունքը որպես անկապտելի իրավունք, որը չի կարող խլել ոչ մի իշխանություն»,- ասվում է տվյալ օրինագծի հրապարակման՝ Շոտլանդիայի եկեղեցու պատասխանում:
Սակայն Շոտլանդիայի խորհրդարանի նախագահ Ալեքս Ֆերգյուսոնը, այնուամենայնիվ, օրինագիծն օգտագործման համար կիրառելի է համարել:
Մ. Մակդոնալդի խոսքերով՝ «Եկեղեցին ամենից առաջ փորձում է խոչընդոտել այդ օրինագծի ընդունմանը, եւ հնարավոր է՝ անգամ դիմի դատարան: Սակայն չէ՞ որ արդեն կա հղիության արհեստական ընդհատումը թույլատրող օրենք, դրա համար էլ հազիվ թե դատարանին հաջողվի մեզ խանգարել… Պարզապես սարսափելի է, որ մարդիկ ստիպված են թողնել իրենց տունը, ընտանիքը, ընկերներին, հարազատ ամեն ինչ, մեկնել օտար երկիր եւ ավարտել իրենց կյանքը տեղական կլինիկայում, որտեղ թույլատրված է էֆթանազիան: Կարծում եմ, որ տվյալ օրինագիծը կօգնի վերջ տալ այդ անարդարությանը, եւ իրավունք կտա ծանր հիվանդներին որոշել՝ ինչպես մահանալ»:
Ըստ qahana.am-ի՝ նոր օրենքը կկիրառվի միայն մահացու հիվանդների եւ դժբախտ պատահարներից տուժածների նկատմամբ, ում կյանքը պատահարից հետո դարձել է անտանելի: Օրենքը չի կիրառվի թուլամտությամբ տառապողների եւ նրանց նկատմամբ, ովքեր չեն կարող ինքնուրույն որոշումներ կայացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել