Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակե ճակատամարտ է լինելու

Ապրիլ 21,2010 00:00

\"\"Ապրիլի 24-ին Համբուրգի «Sporthalle» մարզադահլիճում կայանալու է թեթեւագույն քաշային կարգում WBA/WBO/WIBF վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանի եւ WIBA-ի գոտու տիրակալ գերմանուհի Նադյա Ռաոուիի միջեւ գոտիների միավորման մենամարտը:

Մարտից առաջ հրավիրված մամուլի ասուլիսում «Մարդասպան թագուհին» լրագրողներին հայտարարել է. «Մրցակիցս շատ ուժեղ է: Վերջին չորս մարտերում հանդիպել է բացառապես ուժեղ հակառակորդների հետ: Հստակ գիտակցում եմ, թե ռինգում ինչ է կատարվելու եւ առանց ավելորդությունների տրամադրվում եմ: Այդ օրը կրակի դեմ կրակ է լինելու: Եվ իմ կրակը պետք է ավելի լինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել