Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Նոյեմբեր 05,2026 13:20 Share
Աջակցեք aravot.am-ին

‼️ ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️

🌧️ Նոյեմբերի 5-8-ին և 9-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում զգալի։ Նոյեմբերի 6-ի երեկոյան ժամերից, 7-ին և 8-ի ցերեկը Շիրակում՝ 1600մ, Լոռի-Տավուշում՝ 800մ, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտում՝ 1800մ, Գեղարքունիքում՝ 2000մ, Վայոց ձորում և Սյունիքում՝ 1800մ և ավելի բարձրություններում սպասվում է ձյուն։

🌨️ Նոյեմբերի 8-ի երեկոյան և լույս 9-ի գիշերը արդեն հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։

🏙️ Նոյեմբերի 8-ի ուշ երեկոյան և 9-ի գիշերը ձյուն է սպասվում նաև Երևանի բարձրադիր գոտում։

🚗 Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով։

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել