Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԱՎԿՈՐԵԱԿԱՆ ՌԱԶՄԱՆԱՎԸ ՊԱՅԹԵՑՐԵԼ Է ԿՈՐԵԱՑԻ ՄԱՀԱՊԱՐՏԸ

Ապրիլ 23,2010 00:00

\"\"Մարտի 26-ին Դեղին ծովում Հարավկորեական «Չխոնան» նավը խորտակվել է՝ հյուսիսկորեական բանակի էլիտար ստորաբաժանման, այսպես կոչված, «կենդանի տորպեդի» հարվածի արդյունքում: Այդ մասին երեկ տեղեկացրել է «Newsru»-ն՝ վկայակոչելով հարավկորեական ԶԼՄ-ների հաղորդումները: Ստացված տեղեկությունների համաձայն, ԿԺԴՀ-ն հարավկորեական նավերի տեղակայման վայրից ոչ հեռու ձեւավորել է ծովային կամիկաձեների ստորաբաժանում: Նրանք ստորջրյա փոքր նավակներով այնքան են մոտենում թիրախին, որ նրանց կողմից արձակված տորպեդները հարյուր տոկոսանոց ճշտությամբ ոչնչացնում են ոչ միայն հարձակման օբյեկտը, այլեւ դրանք արձակողներին: Աղբյուրը շեշտում է, որ «կենդանի տորպեդները» հայտնի են դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից, երբ դրանք օգտագործվելում էինապոնացիների կողմից:

Հիշեցենք, որ մարտի 26-ին Դեղին ծովում տեղի ունեցած միջադեպի արդյունքում զոհվել էր Հարավային Կորեայի 40 քաղաքացի: Միջադեպի առնչությամբ հետաքննությունը դեռ շարունակվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել