Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ՝ ԸՆԴԴԵՄ ԵԽԽՎ ՓԱՍՏԱԹՂԹԻ

Ապրիլ 30,2010 00:00

51 կողմ, 25 դեմ եւ 5 ձեռնպահ ձայներով ԵԽԽՎ-ն երեկ, ուշ երեկոյան, ընդունեց «Սեռական կողմնորոշման եւ գենդերային նույնականության հիմքի վրա խտրականությունը» բանաձեւը: Դեմ քվեարկածների մեջ էին Հայաստանի պատվիրակներ Արծրունի Աղաջանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը: Վերջինիս դեռ մարտի 12-ին էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը դիմել այդ նախագծի առնչությամբ՝ նշելով. «Նախաձեռնությունն, ըստ էության, ուղղված լինելով միասեռականության պաշտպանությանը՝ վերջինիս հանդեպ ցանկացած քննադատություն դիտարկում է իբրեւ հասարակական համերաշխության խախտում եւ «ատելության հրահրում»։ Նույն անընդունելի տրամաբանությամբ՝ փաստաթուղթը որպես օրինաչափ ու բնական երեւույթ է ներկայացնում միասեռ ամուսնությունները՝ թելադրություն պարունակելով նաեւ կրթական համակարգի ուսուցման գործընթացում միասեռականությունը դիտարկել իբրեւ բնական ապրելակերպի մի ձեւ:

Հարգարժան տիկին Զոհրաբյան, ավելորդ ենք համարում անդրադառնալ կործանարար հետեւանքներին, որոնք անխուսափելիորեն կառաջանան թե՛ մեր եւ թե՛ այլ երկրների հասարակությունների կյանքում հիշյալ փաստաթղթի ընդունման դեպքում։ Միանշանակ է, որ նախագծում ամփոփված մոտեցումներն ամբողջապես հակառակ են քրիստոնեական բարոյականության հիմնադրույթներին՝ սոսկական սպառնալիք պարունակելով հասարակական գիտակցության մեջ չեզոքացնելու Մեղքի գաղափարը եւ մարդկանց անհատական վարքագծից տարանջատելու անձնական պատասխանատվությունը»: Այս նկատառումներից ելնելով՝ կաթողիկոսարանի դիվանապետը խնդրել էր հնարավոր ջանքերն ու միջոցները գործադրել այդ նախագծի ընդունումը կանխելու համար։

Հ. Գ. Քննարկման մասին մանրամասն՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել