Լրահոս
Նշանակումներ ՊՆ-ում
Օրվա լրահոսը

Շատ կարևոր է, որ դպրոցականներն ակտիվորեն այցելեն COP17-ի «Կանաչ գոտի», ծանոթանան կենսաբազմազանության խնդիրներին. Ժաննա Անդրեասյան

Հոկտեմբեր 19,2026 16:41 Share
Աջակցեք aravot.am-ին

Հոկտեմբերի 19–30-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում COP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայացնում է առանձին տաղավար։

Համակարգի կազմակերպությունների մասնակցությամբ հանրության համար անցկացվում են կրթական, մշակութային, երիտասարդական և սպորտային միջոցառումներ։ Տաղավարը բաց է ամեն օր՝ ժամը 10։00–20։00-ը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանն  այցելել են մարզահամերգային համալիր, շրջել տաղավարներում, ծանոթացել նախագծերին:

ԿԳՄՍՆ տաղավարում այսօր ներկայացվում է հանրակրթության ոլորտը: Մասնավորապես՝ «Այբ» դպրոցի աշակերտները նախարարին են ներկայացրել «Գաղափարից՝ կանաչ ազդեցություն․ նախագծային ուսուցումը հանուն բնության և կայուն ապագայի» նախագիծը, իսկ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների աշխատանքները՝ «Կլիմայական արկղիկ» ծրագիրը՝ սովորողների մասնակցությամբ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այս շրջանում, երբ դպրոցական արձակուրդներ են, աշակերտների անելիքները պետք է կենտրոնանան COP17-ի «Կանաչ գոտում» գործող թեմատիկ տաղավարներում ներկայացվող ծրագրերի ուղղությամբ: Ըստ նրա՝ անցկացվող մի շարք միջոցառումներ կրթության առանցքային մաս են, և շատ կարևոր է, որ դպրոցականներն այս ընթացքում ակտիվորեն այցելեն «Կանաչ գոտի», ծանոթանան կենսաբազմազանության խնդիրներին և քննարկվող թեմաներին:

Տաղավարներում ներկա աշակերտներին խրախուսելով՝ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ նրանց կատարած նախագծային աշխատանքները, այսպիսով, ավելի տեսանելի են դառնում ոչ միայն հայ, այլև միջազգային հանրության համար, ինչը աշակերտների համար լավ մոտիվացիա է՝ հանդես գալու նոր նախագծերով:

Նախարարն այցելել է նաև այլ տաղավարներ: Նա, մասնավորապես, ծանոթացել է Հայաստանի բուհերի կենսաբազմազանության կոալիցիայի տաղավարին, որը ներկայացվել է Երևանի պետական համալսարանի համակարգմամբ։

Օրվա ընթացքում տարբեր համալսարաններ կներկայացնեն Հայաստանի կենսաբազմազանության ուսումնասիրությունները, բնապահպանական հիմնախնդիրներն ու երիտասարդների մասնակցությամբ իրականացվող նախաձեռնությունները։

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը կներկայացնի Հայաստանը՝ որպես Կովկասի կենսաբազմազանության դեռևս չբացահայտված կենտրոն, ինչպես նաև Հայաստանի քարանձավների միկրոօրգանիզմների բազմազանությանը նվիրված հետազոտությունը։

ԿԳՄՍ նախարարության տաղավարի ամենօրյա միջոցառումների ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031