Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱԼԻԲՆԵՐՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ

Մայիս 21,2010 00:00 Share

Մալդիվյան կղզիներում երեկ տեղի են ունեցել «Թալիբան» շարժման ներկայացուցիչների եւ Աֆղանստանի իշխանությունների միջեւ ոչ պաշտոնական բանակցություններ: Այդ տեղեկությունները, ըստ «Ֆրանս պրեսի», հաստատել են նաեւ մալդիվյան իշխանությունները՝ միաժամանակ հավելելով, թե որեւէ կապ չունեն տեղի ունեցող բանակցությունների հետ: «Աֆղանստանում կայունությունը կապված է մեր տարածաշրջանի անվտանգության եւ կայունության հետ: Մալդիվյան կղզիների կառավարությունը պաշտպանում է Աֆղանստանում հակամարտության լուծման որոնումների ուղղությամբ գործադրվող ջանքերը»,- հայտարարել է երկրի նախագահի մամուլի քարտուղար Մուհամմեդ Զուհեյրը՝ հավելելով, թե մալդիվական անվտանգության ծառայություններն ու հետախուզությունը տիրապետում են բանակցությունների մասին տեղեկություններին՝ ողջ ծավալով: «Ալ-Ջազիրայի» մատուցմամբ, թեեւ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը ոգեւորված չէ նման բանակցությունների անցկացմամբ, բայց դրանց մասնակցելու նպատակով Մալդիվներ է ուղարկել իր ոչ պաշտոնական ներկայացուցիչներին՝ բանավեճերի բովանդակությանը տեղյակ լինելու նպատակով: Շեշտվում է նաեւ, որ այդ հանդիպմանը՝ Արեւմուտքի ներկայացուցիչներ կանխամտածված չեն հրավիրվել:

Հիշեցնենք, որ աֆղանական իշխանությունների եւ թալիբների ներկայացուցիչների միջեւ միայն վերջին տարվա ընթացքում սա արդեն երկրորդ հանդիպումն է: Նախորդ համանման բանակցությունները տեղի էին ունեցել հունվարին, դարձյալ Մալդիվյան կղզիների տարածքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31