Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնունդները չեն գրանցվում

Հունիս 09,2010 00:00

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի եւ Հայ օգնության միության միջեւ կնքված պայմանագրի համաձայն՝ 2009 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում Հայաստանում անցկացվել է սոցիոլոգիական հետազոտություն՝ ծննդի պետական գրանցում չստացած երեխաների թվի, հիմնախնդրի պատճառների բացահայտման նպատակով: Արդյունքները ներկայացվեցին երեկ: Ըստ այդմ՝ Երեւանի, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում ուսումնասիրված 1330 տնային տնտեսությունում հայտնաբերվել է ծննդի պետական գրանցում չստացած 126 երեխա: Մանկական խնամակալական հաստատություններում ծննդի պետական գրանցում չի ունեցել 19 երեխա: Երեխաներից 35-ը ծնվել է տնային պայմաններում:

Ըստ հարցման հեղինակների, հատկապես մարզերում արձանագրվել են դեպքեր, երբ տնային ծնունդներից հետո ծնողները տեղյակ չեն եղել երեխայի ծնունդը գրանցելու անհրաժեշտության եւ ընթացակարգերի մասին: Հետազոտության հեղինակները գտնում են, որ ծնողների իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու համար վատ չէր լինի մարզային հեռուստառադիոընկերություններով իրազեկման հաղորդումներ հեռարձակել:

Հարցման արդյունքների ամփոփման ժամանակ մտահոգություն է հնչել, որ չգրանցված երեխաները խոցելի են բռնության, շահագործման, թրաֆիքինգի ենթարկվելու առումով, ուստի երեւույթը պետք է վերացվի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930