Լրահոս
Օրվա լրահոսը

Չորս քայլ վեր

Հուլիս 16,2010 00:00

Հարավային Աֆրիկայում ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնությունից մի քանի օր հետո Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միության՝ ՖԻՖԱ-ի հրապարակած ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հուլիս ամսվա ցուցակում թիմերի էական տեղափոխություններ են եղել: Նախ, Հայաստանի ընտրանին չորս քայլ վեր է բարձրացել եւ այժմ 96-րդ հորիզոնականում է: Վերաձեւվել է առաջին տասնյակը: Առնվազն մեկ ամիս աշխարհի լավագույն հավաքականը լինելու է աշխարհի նորընծա չեմպիոն Իսպանիան: Նրան հաջորդում է ՀԱՀ-ում եզրափակչի մասնակից Նիդեռլանդիան: Այս երկու երկրները ՖԻՖԱ-ի նոր ցուցակում շրջանցել են պենտակամպիոն Բրազիլիային, որին, այնուամենայնիվ, հաջողվել է իրենից ետ թողնել բրոնզե մեդալակիր դարձած Գերմանիային: Այնուհետեւ հավաքականները լավագույն տասնյակում դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ: 5. Արգենտինա, 6. Ուրուգվայ, 7. Անգլիա, 8. Պորտուգալիա, 9. Եգիպտոս, 10. Չիլի:

ՖԻՖԱ-ի հերթական ցուցակը հրապարակվելու է օգոստոսի 11-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել