Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ Հանրային խորհրդի անդամներին \”Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը\” նախաձեռնող խմբի անդամներից

Հուլիս 20,2010 00:00

Հանրային խորհրդի հարգելի անդամներ,

Թույլ տվեք ներկայացնել մեր նկատառումները ,Դիլիջանե միջազգային դպրոցի
նախաձեռնողների՝ ձեզ ուղղված բաց նամակի կապակցությամբ: Հուսով ենք, որ դրանք
կարող են օգտակար լինել Միջազգային Բակալավրիատի կիրառման  եւ, ընդհանրապես,
Հայաստանում ժամանակակից դպրոցներ հիմնելու հնարավոր եղանակների մասին կարծիք
կազմելու տեսանկյունից:

1. Ընդհանուր տեղեկություններ

Միջազգային Բակալավրիատի կրթական ձեւաչափն ունի երեք տարիքային ծրագրեր`[1]
• Նախնական տարիքի ծրագիր` 3-12 տարեկան երեխաների համար
• Միջին տարիքի ծրագիր` 11-16 տարեկանների համար
• Դիպլոմային ծրագիր` 16-19 տարեկանների համար:

,Դիլիջանե միջազգային դպրոցում նախատեսվում է 13-ից 18 տարեկան երեխաների
ուսուցումը, հետեւաբար այստեղ հնարավոր է Միջին տարիքի ծրագրի եւ Դիպլոմային
ծրագրի իրագործումը:

2. Միջազգային Բակալավրիատի դասավանդման լեզուն

Միջազգային Բակալավրիատի Նախնական եւ Միջին տարիքի ծրագրերում դասավանդումը
կարող է իրականացվել ցանկացած լեզվով, այդ թվում եւ` հայերենով:  Հետեւաբար, չկա
Միջին տարիքի ծրագիրը հայերենով իրականացնելու որեւէ սահմանափակում:

Ինչ վերաբերում է Դիպլոմային ծրագրին, տվյալ պահին դասավանդման լեզուներն են
անգլերենը, ֆրանսերենը, եւ  իսպաներենը: Սակայն Միջազգային Բակալավրիատը
զարգացող մի համակարգ է, եւ այս պահին արդեն գոյություն ունի Դիպլոմային
փորձնական ծրագիր գերմաներենով[2]:  Այսինքն, եթե ստեղծվի պահանջվող չափանիշին
համապատասխանող հայալեզու դպրոց, ապա Միջազգային Բակալավրիատի կողմից այն
նույնպես կճանաչվի:  Այս պարագայում Հայաստանը կստանա մի առաջնակարգ հայալեզու
դպրոց, որը կկարողանա դառնալ գերազանցության կենտրոններից ու հայալեզու
կրթության նշաձողերից մեկը:

Ասվածից ակնհայտ է դառնում, որ Լեզվի եւ Հանրակրթության մասին օրենքների
փոփոխություններն բացարձակապես ավելորդ են Հայաստանում նման դպրոցի ստեղծման
համար:
 
,Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանըե նախաձեռնող խումբը
,Դիլիջանե դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներին  ուղղել էր մի նամակ[3],
որտեղ առաջարկվում էր այդ դպրոցում ուսուցումը կազմակերպել հայոց լեզվի հիման
վրա: Այս տեսակետը մանրամասն վերաշարադրվել է նաեւ ,Դիլիջանե դպրոցի
ներկայացուցչի հետ զրույցի ընթացքում: Ցավոք, նախաձեռնող խմբի առաջարկի մասին
հոգաբարձուների խորհրդի  կողմից Հանրային Խորհրդին ուղղված բաց նամակում չկա
որեւէ անդրադարձ:

3. Միջազգային Բակալավրիատը հայերենով տեղայնացման գործընթացը եւ Հայաստանի
ողջ կրթական համակարգի մրցունակության բարձրացման խնդիրը

Միջազգային Բակալավրիատը հայերենով տեղայնացման գործընթացն արդիական խնդիր է,
քանի որ այդ ձեւաչափը Հայաստան ներմուծելու ցանկություն հայտնել եւ այս կամ այն
չափով այդ ուղղությամբ գործողություններ են  ծավալել մի քանի դպրոցներ, այդ
թվում` ,Դիլիջանե միջազգային դպրոցը, ,Քվանտե վարժարանը եւ ,Անանիա Շիրակացիե
ճեմարանը: Կան նաեւ այլ դպրոցներ, որոնք չեն պատրաստվում դառնալ Միջազգային
Բակալավրիատի դպրոց, սակայն  աշխատանքներ են կատարում նման դպրոցներում
օգտագործվող դասագրքերն ու ծրագրերը  հայերեն թարգմանելու ուղղությամբ:

Միջազգային Բակալավրիատը հայերենով տեղայնացնելու հարցում շահագրգիռ
դպրոցները կարող են ստեղծել մի մարմին, որը կկատարի աշխատանքի բաժանումն ու
կհամակարգի ծրագիրը: Այս ծրագրին կարող են միանալ Հայաստանի եւ սփյուռքի
պետական ու հասարակական բոլոր շահագրգիռ  կազմակերպությունները:

Կատարված ներդրումները կունենան բազմապատիկ արդյունք, քանի որ բացի բուն
ծրագրի իրագործումից մի քանի օրինակելի դպրոցներում, հնարավորություն կտան
նորագույն նորարարական կրթական մեթոդները հայերենով հասանելի դարձնել
Հայաստանի կրթական ողջ համակարգի համար, այսպիսով վերացնելով լեզվական
խտրականությունը եւ հնարավոր դարձնելով ողջ կրթական համակարգի, այլ ոչ թե նրա
մի մասի մրցունակության բարձրացումը:

4. Ոչ հայերենով Միջազգային Բակալավրիատի ռիսկերը

Հայաստանում օտարալեզու հանրակրթության ասպարեզ մեծածավալ, տասնյակ միլիոն
դոլարներ հաշվող ներդրումների հոսքր կհանգեցնի մի անհավասարակշիռ, արհեստական
իրավիճակի, երբ հայալեզու դպրոցները կհայտնվեն մրցակցության իմաստով անհավասար
պայմաններում: Այս անբարենպաստ իրավիճակը, կհեղինակազրկի հայալեզու
հանրակրթությունը եւ բնականաբար կստիպի իրենց զավակներին լավագույն կրթություն
տալով մտահոգ ծնողներին իրենց երեխաների համար նախընտրել օտարալեզու դպրոցը:

Սա կհանգեցնի օտարախոս վերնախավի ձեւավորմանը, որը լավագույն դեպքում
կտիրապետի խոսակցական հայերենին։ Նման իրավիճակի վառ օրինակն է այսօրվա
Լիբանանը:

Այս խավին կհետեւեն մնացածները։ Այստեղ չի օգնի դպրոցների քանակի արհեստական
սահմանափակումը, քանի որ դա կառաջացնի սոցիալական ընդվզում եւ իշխանություններն
ի վերջո ստիպված կլինեն տրամադրել նման դպրոցների հիմնադրման եւ գործունեության
անսահմանափակ իրավունք բոլորի համար եւ ցանկացած լեզվով:

Օտարալեզու դպրոցների քանակական աճին զուգընթաց՝ բոլոր ավագ դպրոցներում
կրթությունն օտար լեզուներով իրականացնելու պարագայում, Հայաստանի բուհական
համակարգից հայերենը աստիճանաբար դուրս կմղվի: Սրա հետեւանքով այն այլեւս
կդադարի գիտության լեզու լինելուց, կզրկվի ժամանակին համընթաց զարգանալու
հնարավորությունից: Այսօրվա ճկուն ու ժամանակակից հայերենը, որով հեշտությամբ
ձեւակերպվում են գիտության ամենանոր ու ամենաբարդ հասկացությունները, կվերածվի
կենցաղային լեզվի:

Այս ամենի հետեւանքով կտրուկ կնվազեն հայերենի գործառնության ոլորտները,
հաղորդակցական հնարավորությունները եւ հեղինակությունը՝ դուրս մղելով նրան
հասարակական կյանքի բոլոր բնագավառներից, ապա՝ հարցականի տակ կդրվի
ընդհանրապես այդ լեզվի գոյությունը, հետեւապես նաեւ՝ հայ ազգի գոյությունը։

եւ սա անհիմն ու վերացական ենթադրություն չէ, այլ նկարագրությունն է իրականում
տեղի ունեցած ու ներկայումս ընթացող լեզվափոխության (language shift), որը
հանգեցրել է բազմաթիվ լեզուների փաստացի վերացման:

5. Հայկական միջազգային դպրոցների ցանցի հրամայականը  եւ  ,Դիլիջանե
միջազգային դպրոցում արտասահմանից սփյուռքահայերի ընդգրկումր

Սփյուռքի երեխաների համար հայալեզու բարձրակարգ դպրոցներում սովորելու
հնարավորությունն այսօր, առավել քան երբեք,  կարեւորվում է նաեւ Կիպրոսի
Մելքոնյան դպրոցի փակվելու խորհրդանշական հանգամանքով: Ցավոք, ներկայումս
աշխարհում այլեւս չկա համահայկական նշանակություն ունեցող որեւէ դպրոց եւ ակնհայտ
է, որ նման դպրոցի ստեղծման նախաձեռնումը իր շահերը գիտակցող՝ անկախ
պետականություն ունեցող, հայրենիքի պատվի եւ պարտականության գործն է դառնում:

Այդ դպրոցը հիմք կհանդիսանա  հայկական միջազգային դպրոցների ստեղծվելիք ցանցի
համար, որը հայկական ինքնության պահպանման եւ զարգացման լավագույն երաշխիքը
կարող է հանդիսանալ համաշխարհայնացման (գլոբալիզացիա) ներկայիս ընթացքի
հնարավորություններին եւ վտանգներին ի պատասխան: Այս ցանցը  կարող է գործել
հայկական սփյուռքի երկրներում՝  կենտրոն ունենալով Հայաստանը:

Միջազգային չափանիշներին համապատասխանող հայալեզու դպրոցն ունի նաեւ հեռու
գնացող քաղաքական հետեւանքներ, քանի որ նշված դպրոցում արեւմտահայերենին տեր
կանգնելու պատրաստակամությունը կվկայի Հայաստանի Հանրապետության քաղաքական
հասունության մասին:

Այս կապակցությամբ նշենք, որ, չնայած թուրքական սփյուռքի անհամեմատ կարճատեւ
գոյությանը, արդեն իսկ գոյություն ունի աշխարհի բազմաթիվ երկրներում գործող
թուրքական միջազգային դպրոցների ցանց:

Կարծում ենք՝ ,Դիլիջանե միջազգային դպրոցում սփյուռքահայերի ընդգրկման
կապակցությամբ՝ հայության առջեւ ծառացած խնդիրների տեսանկյունից, անհամեմատ
ավելի նախընտրելի տարբերակն այն կլիներ, որ իրենց երկրներում այլ լեզուներով
բարձրակարգ կրթություն ստանալու հնարավորություն արդեն իսկ ունեցող
սփյուռքահայ երեխաներին նույնատիպ կրթություն առաջարկելու փոխարեն`
Հայաստանում հայերենի հիմքի վրա լավագույն կրթություն ստանալու
հնարավորություն տրվեր:  Այսպիսով ,Դիլիջանե միջազգային դպրոցն իր վրա
կվերցներ համահայկական կարեւորագույն խնդիրներից մեկի լուծումը:

Սա ոչ միայն չի բացառում, այլեւ ենթադրում է օտար լեզուների խորը ուսուցում
այդ դպրոցում:

3. Միջազգային Բակալավրիատը հայերենով տեղայնացման գործընթացը եւ Հայաստանի
ողջ կրթական համակարգի մրցունակության բարձրացման խնդիրը

Միջազգային Բակալավրիատը հայերենով տեղայնացման գործընթացն արդիական խնդիր է,
քանի որ այդ ձեւաչափը Հայաստան ներմուծելու ցանկություն հայտնել եւ այս կամ այն
չափով այդ ուղղությամբ գործողություններ են  ծավալել մի քանի դպրոցներ, այդ
թվում` ,Դիլիջանե միջազգային դպրոցը, ,Քվանտե վարժարանը եւ ,Անանիա Շիրակացիե
ճեմարանը: Կան նաեւ այլ դպրոցներ, որոնք չեն պատրաստվում դառնալ Միջազգային
Բակալավրիատի դպրոց, սակայն  աշխատանքներ են կատարում նման դպրոցներում
օգտագործվող դասագրքերն ու ծրագրերը  հայերեն թարգմանելու ուղղությամբ:

Միջազգային Բակալավրիատը հայերենով տեղայնացնելու հարցում շահագրգիռ
դպրոցները կարող են ստեղծել մի մարմին, որը կկատարի աշխատանքի բաժանումն ու
կհամակարգի ծրագիրը: Այս ծրագրին կարող են միանալ Հայաստանի եւ սփյուռքի
պետական ու հասարակական բոլոր շահագրգիռ  կազմակերպությունները:

Կատարված ներդրումները կունենան բազմապատիկ արդյունք, քանի որ բացի բուն
ծրագրի իրագործումից մի քանի օրինակելի դպրոցներում, հնարավորություն կտան
նորագույն նորարարական կրթական մեթոդները հայերենով հասանելի դարձնել
Հայաստանի կրթական ողջ համակարգի համար, այսպիսով վերացնելով լեզվական
խտրականությունը եւ հնարավոր դարձնելով ողջ կրթական համակարգի, այլ ոչ թե նրա
մի մասի մրցունակության բարձրացումը:

4. Ոչ հայերենով Միջազգային Բակալավրիատի ռիսկերը

Հայաստանում օտարալեզու հանրակրթության ասպարեզ մեծածավալ, տասնյակ միլիոն
դոլարներ հաշվող ներդրումների հոսքր կհանգեցնի մի անհավասարակշիռ, արհեստական
իրավիճակի, երբ հայալեզու դպրոցները կհայտնվեն մրցակցության իմաստով անհավասար
պայմաններում: Այս անբարենպաստ իրավիճակը, կհեղինակազրկի հայալեզու
հանրակրթությունը եւ բնականաբար կստիպի իրենց զավակներին լավագույն կրթություն
տալով մտահոգ ծնողներին իրենց երեխաների համար նախընտրել օտարալեզու դպրոցը:

Սա կհանգեցնի օտարախոս վերնախավի ձեւավորմանը, որը լավագույն դեպքում
կտիրապետի խոսակցական հայերենին։ Նման իրավիճակի վառ օրինակն է այսօրվա
Լիբանանը:

Այս խավին կհետեւեն մնացածները։ Այստեղ չի օգնի դպրոցների քանակի արհեստական
սահմանափակումը, քանի որ դա կառաջացնի սոցիալական ընդվզում եւ իշխանություններն
ի վերջո ստիպված կլինեն տրամադրել նման դպրոցների հիմնադրման եւ գործունեության
անսահմանափակ իրավունք բոլորի համար եւ ցանկացած լեզվով:

Օտարալեզու դպրոցների քանակական աճին զուգընթաց՝ բոլոր ավագ դպրոցներում
կրթությունն օտար լեզուներով իրականացնելու պարագայում, Հայաստանի բուհական
համակարգից հայերենը աստիճանաբար դուրս կմղվի: Սրա հետեւանքով այն այլեւս
կդադարի գիտության լեզու լինելուց, կզրկվի ժամանակին համընթաց զարգանալու
հնարավորությունից: Այսօրվա ճկուն ու ժամանակակից հայերենը, որով հեշտությամբ
ձեւակերպվում են գիտության ամենանոր ու ամենաբարդ հասկացությունները, կվերածվի
կենցաղային լեզվի:

Այս ամենի հետեւանքով կտրուկ կնվազեն հայերենի գործառնության ոլորտները,
հաղորդակցական հնարավորությունները եւ հեղինակությունը՝ դուրս մղելով նրան
հասարակական կյանքի բոլոր բնագավառներից, ապա՝ հարցականի տակ կդրվի
ընդհանրապես այդ լեզվի գոյությունը, հետեւապես նաեւ՝ հայ ազգի գոյությունը։

6. ,Դիլիջանե միջազգային դպրոցում ոչ հայ օտարերկրացիների ընդգրկում

,Դիլիջանե միջազգային դպրոցի հեղինակներն անհրաժեշտ են համարում
աշակերտության կազմում ներգրավել նաեւ ոչ հայ արտասահմանցիների, ինչը մենք
առաջնային խնդիր չենք համարում, քանի որ նրանց փոխարեն կարող էին սովորել
ավելի մեծ թվով հայաստանցիներ եւ սփյուռքահայեր: Այնուամենայնիվ, կարող ենք
առաջարկել մի մեխանիզմ, որի օգնությամբ, անհրաժեշտության դեպքում, կարելի է
հասնել նաեւ այս նպատակին՝ դասավանդման լեզուն հայերենը լինելու պայմանով:

Ըստ նախագծի հեղինակների, այն տասներկու երկրներում (Վրաստան, Ռուսաստան,
Ուկրաինա, Բուլղարիա, Միացյալ Նահանգներ, Կանադա, Լիբանան եւ այլն), որտեղ կա
զգալի սփյուռքահայություն եւ  որտեղից նախատեսվում է ներգրավել ոչ հայաստանցի
ուսանողներին,  պետք է գործեն թեսթավորման կենտրոններ, որոնք կգնահատեն
դիմորդների գիտելիքների մակարդակը: Նման կենտրոններում կարող են կազմակերպվել
հայերենի մեկամյա նախապատրաստական դասընթացներ՝  ,Դիլիջանե դպրոցի ապագա
դիմորդների համար:  Այդ երկրներում համեմատաբար հեշտ կլինի հայոց լեզվի
մասնագետներ գտնել` սփյուռքի առկայության պատճառով: Քննությունների, այդ
թվում` հայերենի քննության հիման  վրա, կընտրվեն այն  ուսանողները, որոնք
կշարունակեն ուսումը Դիլիջանում: Այս հանգամանքը կդառնա մի լրացուցիչ գործոն,
որը կնպաստի աշխարհում հայերենի վարկի բարձրացմանը, սփյուռքահայերի ու
օտարազգիների շրջանում հայերենի տարածմանը:

7. Օտարալեզու ուսուցման եւ ազգային դպրոցի համեմատությունը

Հայաստանյան դպրոցների շատ շրջանավարտներ ընդունվում են բարձր վարկանիշ
ունեցող արտասահմանյան բուհեր: Բացի այդ, մեր դպրոցների աշակերտներն ամեն տարի
բազմաթիվ պատվավոր մրցանակներ են շահում միջազգային օլիմպիադաներում: Իսկ
“Քվանտ” դպրոցը Միջազգային Բակալավրիատի կենտրոնի կողմից վերջերս ստացավ ՄԲ-ի
հավակնորդի պաշտոնական կարգավիճակ: Սա գալիս է ապացուցելու, որ անգամ բազմաթիվ
խնդիրներով ծանրաբեռնված ազգային դպրոցն ի վիճակի է միջազգային չափանիշներով
մրցունակ լինելու: Ավելին, առաջատար հայաստանյան դպրոցները, դատելով վերը
նշված չափելի եւ անաչառ ցուցանիշներից, կրթական մակարդակով (ցավոք, ոչ
պայմաններով ու ֆինանսական հնարավորություններով) կարող են համեմատվել աշխարհի
առաջատար կրթօջախների հետ: Այս դպրոցների փորձը, դրանցում կիրառվող կրթական
ծրագրերն ու մեթոդները կարելի է անվարան կիրառել միջազգային չափանիշներին
համապատասխանող դպրոց կամ դպրոցներ ստեղծելու պարագայում: Համապատասխան
ներդրումների առկայության դեպքում դրանք կարող են դառնալ ամենաժամանակակից
դպրոցի հիմքը:

Միաժամանակ կարելի է դիտարկել Լիբանանի օրինակը, որտեղ, չնայած բազմաթիվ
միջազգային դպրոցների առկայությանը եւ այն հանգամանքին, որ անգամ ազգային
դպրոցներում ճշգրիտ գիտությունները միջին դպրոցից սկսած դասավանդվում են
անգլերենով, միջազգային չափորոշիչներով թեստավորումները արձանագրում են
զգալիորեն ավելի վատ արդյունքներ, քան Հայաստանում[4]: Փոխարենը, արաբերենը
Լիբանանում դարձել է ցածր խավի լեզու [5,6]: Որպես դրական օրինակ կարելի է
նշել Նիդերլանդներում, Շվեյցարիայում եւ Ֆինլանդիայում մայրենի լեզվի հիմքի վրա
գործող բարձրակարգ կրթական համակարգերը:

Հատկանշանական է նաեւ Հունաստանի օրինակը, ուր օտարալեզու դպրոցները գործում
են որպես օտարերկրացիներին սպասարկող համակարգ:  Ունենալով հունարենով կրթական
համակարգը զարգացնելու ավանդույթ, Հունաստանը սահմանափակում է մուտքը
օտարալեզու դպրոցներ իր քաղաքացիների համար [7]:
 
8. Հետեւություններ

Վերն արված վերլուծությունը հնարավորություն է տալիս մեկ անգամ եւս
արձանագրել, որ հանրակրթական ամենաժամանակակից ծրագրերը, այդ թվում նաեւ
Միջազգային Բակալավրիատը, Հայաստանում պետք է եւ հնարավոր է իրագործել
հայերենով` առանց ,Լեզվի մասինե եւ ,Կրթության մասինե ՀՀ օրենքներում
փոփոխություններ կատարելու: Այս տեսանկյունից շատ կարեւոր է այն հանգամանքը, որ
Հայաստանը մոնոէթնիկ է, ունի սեփական լեզվով կրթական համակարգը զարգացնելու
դարավոր ավանդույթ եւ հնարավորություն: Բացի այդ, Հայաստանում այսօր կան
աշխարհի լավագույն դպրոցների հետ արժանապատվորեն մրցակցող դպրոցներ, որոնցում,
բնականաբար, ուսուցումը կազմակերպվում է հայերենով: Միաժամանակ,
հանրակրթությունը հայերենով կազմակերպելով հանդերձ, անհրաժեշտ է ապահովել
ազգային փոքրամասնությունների եւ արտասահմանցիների համար իրենց մայրենի
լեզուներով կրթություն ստանալու հնարավորությունը, ինչպես նախատեսված է գործող
օրենսդրությամբ:

Ամփոփելով, ցանկանում ենք մեկ անգամ եւս կարեւորել հետեւյալ խնդիրները.

1. Անհրաժեշտ է շուտափույթ կերպով հայոց լեզվով տեղայնացնել  Միջազգային
Բակալավրիատի ծրագրերն ու դասընթացները, ինչպես նաեւ ջանքեր գործադրել
հայերենով ուսուցման հնարավորությունը Միջազգային Բակալավրիատի համար
ընդունելի դարձնելու համար՝ այդ գործում ներգրավելով հայաստանյան այն
դպրոցները, որոնք ցանկանում են ընդգրկվել այդ համակարգում: Այս կարգի
ներդումները լրիվ արդարացված են, քանի որ առաջարկվող լուծումներն անհամեմատ
ավելի ապահով եւ հեռանկարային են ազգային անվտանգության եւ երկրի ողջ կրթական
համակարգի մրցունակության բարձրացման տեսանկյունից: Ուստի, ստեղծված
իրավիճակում հենց այս ճանապարհն ենք համարում միակ ճիշտը, եթե խոսքը
Միջազգային Բակալավրիատի մասին է:

Իհարկե, անհրաժեշտ է հիշել, որ ժամանակակից դպրոց կարելի է ստեղծել նաեւ այլ
ծրագրերով, այդ թվում` Հայաստանում մշակված եւ հաջողությամբ իրականացված
ծրագրերով:

2. Հայաստանում եւ սփյուռքում միջազգային չափանիշներին համապատասխան
համահայկական հայալեզու դպրոցի եւ դպրոցական ցանցի ստեղծումը ժամանակի
հրամայական է:

Օգտվելով առիթից, մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հանրային
խորհրդի՝ ,Լեզվի մասինե եւ ,Հանրակրթության մասինե օրենքներում
փոփոխությունների օրինագծի վերաբերյալ նախկինում ընդունած որոշումներին: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել