Լրահոս
Օրվա լրահոսը

«Լոռիում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում». Արամ Ղազարյան

Մայիս 01,2024 16:23

«Լոռիում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը (լուսանկարում): Ըստ տարածվող լուրերի, այսօր ականազերծման աշխատանքներ են սկսվել նաեւ Լոռու մարզի որոշ բնակավայրերում:

Հիշեցնենք, 12 օր առաջ Տավուշի մարզի Կիրանց, Ոսկեպար բնակավայրերում կառավարությունը հայտարարեց սահմանագծման-սահմանազատման «պիլոտային» ծրագիր իրականացնելու մասին: Այդ համայնքներում արդեն 12 օր է՝ բնականոն կյանքը կաթվածահար է: Փակ է Կիրանց-Ոսկեպար կամուրջը, մարդիկ պայքարում են  ՀՀ իշխանության եւ Ադրբեջանի համատեղ գործողությունների դեմ, գիշերում են փողոցում, վրանների տակ:

Լոռու մարզպետը չի կիսում այն տեսակետը, որ Տավուշում այդօրինակ սահմանազատումը վտանգի տակ է դնում նաեւ Լոռու մարզի բնակավայրերը՝ դրանք դառնում են սահմանամերձ:

«Լոռին խնդրահարույց չի դառնում, խնդրում եմ այդ ապատեղեկատվություն տարածողները զերծ մնան նմանատիպ շահարկումներից»,- ասաց Արամ Ղազարյանը:

Արձագանքելով դիտարկմանը, որ այդ մասին են վկայում նաեւ քարտեզները՝ նա ասաց.  «Ապատեղեկատվություն է: Լոռին խնդրահարույց չի դառնում: Չգիտեմ՝ ով, ինչ քարտեզ է նայում, դա իրենց խնդիրն է: Երկրորդը՝ նման բան չկա, ինչ-որ ականազերծման աշխատանքներ»:

Ահարոն Խաչատրյան

Խոսակցություններ կան, որ առաջիկա օրերին ականազերծման աշխատանքներ են սկսվելու նաեւ Վարդենիսի հատվածում: Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման տեղեկություն չունի, այս պահին նման գործընթաց չկա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. ՀՀ ՊՆ-ն էլ է ԶԼՄ-ներին հերքել տարածված լուրերը, թե Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ են իրականացվում, Ճամբարակից և Ջիլից էլ զորքերը հանվում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031