Լրահոս
Օրվա լրահոսը

THE SELECTOR, ՍԵՎԱՆ ԵՎ ԴԻՍԿՈՏԵԿ

Օգոստոս 19,2010 00:00

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը եւ «Ռադիո Վանն» սկսում են The Selector ռադիոհաղորդման հեռարձակումը Հայաստանում:
The Selector ռադիո հաղորդումը Բրիտանական խորհրդի եւ Somethin\’ Else ստեղծագործական ընկերության համատեղ ծրագիրն է: The Selector ռադիոհաղորդման գաղափարը ծնվեց 2001 թվականին: Ներկայումս այն հեռարձակվում է աշխարհի ավելի քան 30 երկրում:
Հեռարձակման մեկնարկից ընդամենը երկու տարի անց The Selector-ն առաջադրվեց հեղինակավոր Sony Radio Academy Awards մրցույթում` որպես լավագույն ռադիոհաղորդում: 2005 թվականին արդեն The Selector-ն արժանացավ հեղինակավոր այս մրցույթի ոսկե մրցանակին: The Selector ռադիոհաղորդումը բրիտանական ժամանակակից երաժշտության ճանաչված ձայնն է ողջ աշխարհում, որը հնչում է նաեւ Հայաստանում: Ռադիոհաղորդման հայաստանյան մեկնարկը կտրվի օգոստոսի 21-ին Սեւանա լճի Ծովինար լողափում, որտեղ տեղի կունենա բաց դիսկոտեկ: Կկազմակերպվի նաեւ խաղարկություն, որի ընթացքում հնարավոր կլինի շահել ուղեւորություն Լոնդոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել