Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻՍ ԽՆԴԻՐՆ Է

Օգոստոս 27,2010 00:00

\"\"

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, արձագանքելով հայաստանյան թվով 9 իրավապաշտպան կազմակերպությունների կողմից Երեւանում իրեն փոխանցված եւ «2008թ. նախագահական ընտրություններից հետո ՀՀ-ում առկա հասարակական-քաղաքական ճգնաժամի հաղթահարման եւ քաղաքացիական

համերաշխության հաստատման անհրաժեշտությանը», դրա նախապայմանների վերաբերյալ նամակին ընդհանուր ձեւակերպումներով մի պատասխան նամակ է հասցեագրել հիշյալ հ/կ-ներին: Քլինթոնին փոխանցված նամակի հեղինակներից մեկը՝ քաղբանտարկյալների կանանց «Շահխաթուն» հ/կ-ի ղեկավար Մելիսա Բրաունը՝ ողջունելի համարեց Քլինթոնի ուշադրությունը ՀՀ-ում մարդու իրավունքների հարցերին, բայցեւ հավելեց, թե դրանք հայաստանցիներիս խնդիրն է, ուստի՝ Քլինթոնի պատասխանը հենց այդպիսին էլ պետք է լիներ: Նա կարծիք հայտնեց, թե պետքարտուղարի նամակը կարելի է համարել որպես ԱՄՆ կառավարության դիրքորոշում. «Նամակով ուզում էին ցույց տալ, որ հետեւում են Հայաստանում առկա իրավիճակին ու լավ տեղեկացված են»:

Կարդացեք 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել