Լրահոս
Օրվա լրահոսը

Այդպես էլ հաղթանակիերես չտեսան

Օգոստոս 27,2010 00:00

\"\"Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը Աշխարհի գավաթի 2011 թվականի խաղարկության ընտրական մրցաշարի վերջին հանդիպումում ընդունեց Պորտուգալիայի ընտրանուն եւ պարտություն կրեց 0:3 հաշվով: Խաղն անցկացվեց «Միկա» ՖԱ-ի դաշտում:

Գլխավոր մարզիչ Վարդան Ասլանյանի սանուհիները 7-րդ ենթախմբում զրո միավորով գրավեցին վերջին տեղը՝ բոլոր հանդիպումներում կրելով միայն պարտություններ: Իսկ խփած եւ բաց թողած գնդակների հարաբերակցությունը 1:42 է:

Ամփոփիչ մրցաշարային աղյուսակ

1. Իտալիա 8 7 1 0 38-3 22

2. Ֆինլանդիա 8 6 1 1 25-6 19

3. Պորտուգալիա 8 4 0 4 17-10 12

4. Սլովենիա 8 2 0 6 7-27 6

5. Հայաստան 8 0 0 8 1-42 0

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել