Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանն աստղայինթիմ է հավաքագրել

Օգոստոս 27,2010 00:00

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ իրենց երկիրը հոկտեմբերին Պլովդիվում կայանալիք շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության տղամարդկանց պայքարում առաջին անգամ հանդես է գալու իր թիմով, որի կազմ, բացի այդ երկրի առաջատար շախմատիստներից, ընդգրկվել են այլ երկրների մի շարք նշանավոր գրոսմայստերներ: Արդեն հայտնի է նաեւ ակումբի կազմը՝ գրոսմայստերներ Շախրիյար Մամեդյարով, Թեյմուր Ռաջաբով, Ռաուֆ Մամեդով, Էլթաջ Սաֆարլի, Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան), Ալեքսեյ Շիրով (Իսպանիա), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Ռուստամ Կասիմջանով (Ուզբեկստան): Ըստ նույն աղբյուրների, բոլոր լեգեոներական գրոսմայստերներն արդեն ստորագրել են համապատասխան պայմանագրերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել