Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՊՈՆԻԱՆ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ Է ԿԻՐԱՌՈՒՄ

Սեպտեմբեր 04,2010 00:00

Ճապոնիայի իշխանությունները Իրանի դեմ՝ միջուկային ծրագրի հետ կապված, սկսել են նոր պատժամիջոցներ կիրառել: Տոկիոն որոշել է սահմանափակել Թեհրանի հետ համագործակցությունը բանկային ոլորտում, նաեւ փակել համատեղ իրականացվող էներգետիկ որոշ նախագծերի ճանապարհները: BBC-ի մատուցմամբ, ս.թ. օգոստոսին Ճապոնիան Իրանի նկատմամբ արդեն իսկ համալիր պատժամիջոցներ էր կիրառել, բայց ԱՄՆ-ն պնդել էր ավելի կոշտ միջոցներ ձեռնարկելու իր հորդորը: Ճապոնիայի կողմից կիրառվող նոր պատժամիջոցներից մեկը Իրանի միջուկային ծրագրի մասնակիցներին պատկանող բանկային ակտիվների սառեցումն է: Բացի այդ, Ճապոնիայի ֆինանսական կազմակերպություններն այլեւս չեն կարողանա Իրանին ապահովագրական ծառայություններ մատուցել, իսկ ճապոնացի գործարարները չեն կարող գնել Իրանի կենտրոնական բանկի արժեթղթերը:
Հունիսին ճապոնական խոշորագույն ավտոմոբիլային Toyota ընկերությունն է հայտարարել Իրանին ավտոմեքենաների վաճառքը դադարեցնելու մասին: Բացի Միացյալ Նահանգներից, Թեհրանի հետ համագործակցության սեփական սահմանափակումներն էին կիրառել նաեւ ԵՄ երկրները, Կանադան եւ Ավստրալիան: Սակայն Չինաստանն ու Ռուսաստանը, որոնք Իրանի խոշորագույն գործընկերներն են, հրաժարվում են հետեւել արեւմտյան երկրների օրինակին: ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ չինացի գործարարները կարող են օգտվել Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներից ու լրացնել այդ բացը եւ Թեհրանին ապրանքներ վաճառել եւ ծառայություններ մատուցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել