Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ԱՎԵԼԻ ՀԱՃԵԼԻ Է ՇԱԽՄԱՏ ԽԱՂԱԼ

Սեպտեմբեր 24,2010 00:00

 «Այն, որ Ադրբեջանը Ռուսաստանից սպառազինություն է ձեռք բերում՝ մեզ համար նորություն չէ. ճշմարտություն է նաեւ այն, որ չենք կարող դրա համար կշտամբել ՌԴ-ին: Իհարկե, մենք կարող ենք դժգոհ լինել՝ դա մեր գործն է: Բայց կշտամբել Ռուսաստանին, որ Ադրբեջանին սպառազինություն է վաճառում՝ կարծում եմ, ճիշտ չէ»,- ըստ «Ռեգնումի»՝ ուկրաինական Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով տեղեկատվությունը ՌԴ կողմից Ադրբեջանին C-300 համակարգերի հնարավոր վաճառքի վերաբերյալ: Նաեւ նախապես վերապահում է արել. «Ես 100 տոկոսով համոզված չեմ, որ վերեւներում վերջին շրջանում այդ կապակցությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել»: ՀՀ նախագահը հիշեցրել է. «Նման համակարգեր Հայաստանն ունի վաղուց եւ բավարար քանակով»:

Նույն հարցազրույցում Սերժ Սարգսյանը նաեւ նշել է, թե Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները շատ լավն են, բայց վերջին 3 տարում գազը Հայաստանում թանկացել է 3 անգամ. «Լավ հարաբերությունները հնարավորություն են ընձեռում քննարկել ցանկացած հարց վստահության մթնոլորտում»:

Առաջին ալիքի թղթակիցը հետաքրքրվել է, թե որտեղ է ավելի հեշտ գտնել ճիշտ քայլեր եւ շահել՝ քաղաքականությա՞ն մեջ, թե՞ շախմատում: Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Հեշտ է այնտեղ, որտեղ քեզ համարում ես լավագույնը: Որտեղ ավելի նախապատրաստված ես»: Եվ հավելել է. «Ինձ համար առավել հաճելի է շախմատ խաղալ, քան քաղաքականություն: Եվ անհամեմատ անվտանգ է: Շախմատում սխալ քայլ անելով՝ դուք կպարտվեք, բայց դրանից մեծ ողբերգություն չի լինի: Գուցե ընդամենը փոքրիկ անձնական ողբերգություն՝ 10-15 րոպեով: Իսկ սխալ քայլ անելը քաղաքականության մեջ արդեն անձնական ողբերգություն չէ: Ուստի ավելի լավ է շախմատ խաղալ ու զբաղվել քաղաքականությամբ եւ ոչ թե քաղաքականություն խաղալ եւ զբաղվել շախմատով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930