«Դատարանին միջնորդում եմ պարոն Խաչատուրովի, պարոն Գևորգյանի և պարոն Օհանյանի նկատմամբ բացակայելու արգելքը՝ որպես խափանման միջոց, չկիրառել՝ ապահովելով վերջիններիս պատշաճ վարքագիծը և հասանելիությունը դատական վարույթին»,- Հակակոռուպցիոն դատարանում նշել էր փաստաբան Կարեն Մեժլումյանը։
«Ամբողջ ընթացքը ցույց է տվել, որ այն, թեկուզ կանխատեսական հիմքը, որ մեղադրողը նշեց փախուստի վերաբերյալ, որևէ կերպ ո՛չ գործում, և ո՛չ էլ այս ընթացքում պարոնայք մեղադրյալների գործողություններում թույլ չի տալիս նման կանխատեսում անել։
Երկրորդ. ինչպես գիտենք, վաղեմության ժամկետն անցած գործով, և այս վարույթում, որ իրականացվում է, մենք միջնորդում ենք կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու։ Այս վարույթը, որ իրականացվում է, իրականացվում է մեղադրյալների իրավունքների պաշտպանության համար, այսինքն՝ արդարացման համար։
Պետությունը հանրային շահ չունի, ընդհանրապես որևէ շահ չունի այս գործով այլևս, որովհետև եթե վաղեմության ժամկետն անցավ, չպետք է գործը քննվի, եթե չկա համաձայնությունը մեղադրյալի։ Ինչպես արդեն նշեցի, որևէ շահ չունի այստեղ, մնաց մեր շահը՝ մեր պաշտպանյալների շահը՝ արդարացման»։
Կարդացեք նաև
Դատական նիստն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































