Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ԴԵՌ ՀՈՆՈՐԱՐ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ

Սեպտեմբեր 24,2010 00:00

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները առայժմ չեն ստացել իրենց հոնորարները՝ 2010թ. աշխարհի առաջնությունում հաղթանակ տոնելու համար: Ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը պետք է 600 հազար եվրո ստանա: Երկրի ֆուտբոլի ֆեդերացիան հանգստացրել է ֆուտբոլիստներին՝ հայտարարելով, որ մինչ հավաքականի հաջորդ հավաքը վճարումները կկատարվեն: Պատճառն այն է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան սպասում է, թե երբ է ՖԻՖԱ-ն վճարելու հաղթանակի համար նախատեսված 25 մլն եվրոն: Այդ գումարի մի մասը հատկացվելու է ֆուտբոլիստների հոնորարներին, իսկ մնացածը փոխանցվելու է ֆեդերացիային, հաղորդում է ArmSport.am-ը՝ վկայակոչելով Marca-ն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել