Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ԹԵ ՎՐՁԻՆՈՎ, ԱՅԼ ՄԱՏՆԵՐՈՎ

Սեպտեմբեր 24,2010 00:00

\"\"Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում օրերս Բնության թանգարանում բացվեց երիտասարդ նկարչուհի Սեդա Թեւոսյանի անհատական ցուցահանդեսը՝ «Մատներս նկարում են իմ հոգին» խորագրով: Մեզ հետ զրույցում նկարչուհին ասաց, որ սա իր առաջին լայնամասշտաբ ցուցահանդեսն է, որին ներայացրել է մոտ 30 աշխատանք: Ցուցահանդեսի հիմնական թեման բնությունն է, կան նաեւ դիմանկարներ: Սեդան սովորում է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում: Նկարել սկսել է 8 տարեկանից: Իր առաջին քայլերը նկարչուհին արել է Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում: «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ որոշեց ցուցահանդեսը վերնագրել «Մատներս նկարում են իմ հոգին», Սեդան տվեց հետեւյալ պատասխանը. «Բանն այն է, որ ես նկարում եմ ոչ թե վրձինով, այլ մատներով: Այդպես ինձ ավելի հեշտ է լինում զգալ կտավը, գույները…»:

Ս. Թեւոսյանը ասաց նաեւ, որ նկարել սիրում է դասական երաժշտության ներքո: Եվ իրեն հոգեհարազատ է հատկապես Մոցարտի երաժշտությունը:

Հավելենք, որ Սեդայի անհատական ցուցահանդեսին կարելի է ծանոթանալ մոտակա երկու շաբաթների ընթացքում:

Ի դեպ, Բնության թանգարանում ցուցադրված են նաեւ Գեղագիտության ազգային կենտրոնի քոլեջում սովորող սաների աշխատանքները: Ներկայացված է մոտ 50 աշխատանք: Թեման կրկին բնությունն է:

«Առավոտին» թանգարանի տնօրեն Գ. Ղազարյանը տեղեկացրեց, որ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում (սեպտեմբերի 18-19) թանգարան այցելողների թիվը հասել է 2000-ի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել