Լրահոս
Օրվա լրահոսը

«ՋՐԱՅԻՆ ԴԻԵՏԱ»

Սեպտեմբեր 24,2010 00:00

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր հավելյալ քաշից ազատվելու խնդիր ունեն, պետք է ուտելուց առաջ երկու բաժակ ջուր խմեն, ինչը նպաստում է արագ հագեցմանը եւ նվազեցնում կալորիաների օգտագործումը: Հետազոտությանը, որն անցկացրել են Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի աշխատակիցները, մասնակցել է 55-75 տարեկան 48 մարդ, ովքեր բաժանվել էին երկու խմբի: Հետազոտության ընթացքում բոլորն օգտագործում էին ցածր կալորիականություն ունեցող սնունդ: Մինչդեռ կամավորների խումբը սննդից առաջ խմում էր մոտ 480 մմ մաքուր ջուր, իսկ վերահսկվող խումբը դա չէր անում: Հայտնաբերվել է, որ այն մասնակիցները, ովքեր ուտելուց առաջ ջուր էին խմել, 75-90 կալորիա ավելի քիչ էին կերել, քան վերահսկվող խմբի անդամները: Արդյունքում, փորձից 12 շաբաթ անց, կամավորների խմբի մասնակիցների միջին քաշը նվազել էր ավելի քան 7 կգ, իսկ վերահսկվող խմբում` 5 կգ: «Ջրային նիհարումից» հետո հակազդեցություններ չեն նկատվել: Հետազոտությունների ղեկավարի կարծիքով` ջրի նման ազդեցությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նրանով, որ ջուր խմելու դեպքում որովայնը կանխավ որոշ չափով լցվում է ոչ կալորիական նյութով, եւ քաղցի զգացումը համեմատաբար նահանջում է: Պետք է նշել, որ այսպիսի ազդեցություն է ունենում միայն ջուրը, այլ ոչ թե որեւէ այլ խմիչք:

Չափից շատ հեղուկի օգտագործումը կարող է հանգեցնել ջրային թունավորման եւ նույնիսկ ավարտվել մահվան ելքով, ուստի, նիհարելու ժամանակ պետք է հետեւել ըմպած ջրի քանակին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել