Լրահոս
Օրվա լրահոսը

Ծախսերը գերազանցում են եկամուտները

Սեպտեմբեր 29,2010 00:00

Երեկ ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2010 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետբյուջեի կատարման ամփոփ բնութագիրը, համաձայն որի՝ 2010թ. հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 503,3 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 529,8 մլրդ դրամ, որոնք ապահովել են կառավարության՝ ինն ամիսների համար հաստատած ծրագրի համապատասխանաբար 97,5 եւ 83,2 տոկոսը: Պետբյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով՝ 69,1%-ով, ծախսերի գծով՝ 61,8%-ով: 2010թ. հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետբյուջեն կատարվել է շուրջ 26,5 մլրդ դրամ պակասուրդով՝ իննամսյա ծրագրով նախատեսված 120,4 մլրդ դրամ պակասուրդի եւ 2009թ. նույն ժամանակահատվածի 79 մլրդ դրամ փաստացի ցուցանիշի դիմաց:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 21,2%-ով կամ 87,9 մլրդ դրամով: Ընդ որում՝ 19,7%-ով ավելացել են հարկային եկամուտները, պետտուրքերը եւ պարտադիր սոցվճարները, 96,9%-ով՝ պաշտոնական դրամաշնորհները, 36%-ով՝ այլ եկամուտները:

Բյուջեի եկամուտների 92,5%-ը ձեւավորվել է հարկային եկամուտների, պետտուրքերի եւ պարտադիր սոցվճարների, 6,4%-ը՝ այլ եկամուտների, 1,1%-ը՝ պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

2010 թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում բյուջեի միջոցների հաշվին կատարվել են ավելի քան 529,8 մլրդ դրամի ծախսեր՝ կազմելով իննամսյա ծրագրի 83,2%-ը: 478 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 51,8 մլրդ դրամ՝ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու ժամանակահատվածում 8,8 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: 2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ բյուջեի ծախսերն ավելացել են 7,1%-ով՝ շուրջ 35,3 մլրդ դրամ: Աճը պայմանավորված է պետպարտքի սպասարկման ծախսերի եւ դրամաշնորհների գծով ծախսերի ավելացմամբ, նաեւ՝ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930