Լրահոս
Օրվա լրահոսը

Էլի վերջին տեղ

Սեպտեմբեր 29,2010 00:00

Ֆուտբոլի Եվրոպայի 17 տարեկանների առաջնության խմբային մրցաշարի վերջին տուրում 7-րդ խմբի բոլոր չորս թիմերը էլիտ գրուպ անցնելու մոտավորապես հավասար հնարավորություն ունեին:

Միաժամանակ սկսված հանդիպումներում Հայաստանի թիմը մրցակցի դաշտում 1:2 հաշվով պարտվեց Իսլանդիայի հավաքականին, իսկ Թուրքիան 6:1 հաշվով ջախջախեց Չեխիայի իր հասակակիցներին: ՀՖՖ մամուլի քարտուղարության փոխանցմամբ, շնորհիվ այդ հաղթանակների, Իսլանդիայի եւ Թուրքիայի թիմերը վաստակեցին վեցական միավոր եւ անցան էլիտ գրուպ: Իսկ Հայաստանի հավաքականը մեկ միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը:

1. Իսլանդիա 3 2 0 1 6-5 6

2. Թուրքիա 3 2 0 1 9-3 6

3. Չեխիա 3 1 1 1 6-9 4

4. Հայաստան 3 0 1 2 2-6 1

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել