Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջատարներն ընդգծվում են

Հոկտեմբեր 09,2010 00:00

\"\"Ջերմուկում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանի երրորդ հուշամրցաշարում արդեն առաջատարներն առանձնանում են: Երրորդ տուրից հետո միայն երկու մասնակից՝ ռուսաստանցի Սերգեյ Վոլկովը եւ Վրաստանի ներկայացուցիչ Կոնստանտին Շանավան, ունեն հարյուր տոկոսանոց արդյունք: Նրանցից կես միավոր պակաս են վաստակել յոթ շախմատիստներ, որոնց մեջ են նաեւ հայաստանցիներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Գրիգոր Դիլանյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Վարդան Խոջայանը, Տիգրան Քոթանջյանը եւ Հրայր Սիմոնյանը: Առաջին տասնյակը եզրափակում է գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել