Լրահոս
«Պետք է շենքը քանդվի»
Լոգոսի նահանջը
Օրվա լրահոսը

ՀՀ առողջապահության նախարարությունը խախտում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը

Սեպտեմբեր 25,2026 13:00 Share

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նախարարությանը հարցում էր ուղարկել տեղեկություն ստանալու, թե Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի ջրի նմուշում հայտնաբերված սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից որքա՞ն է գերազանցել:

Հայցել էինք տրամադրել նաև սահմանային թույլատրելի շեմը և նմուշում հայտնաբերված տվյալը, արձանագրված շեղման թիվը:

Ի պատասխան՝ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից պատասխանել են, թե ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԵՆ ԳՏՆՈՒՄ տրամադրել հայցվող տեղեկությունը, քանի որ «իրավապահ մարմինների կողմից իրականացվում են քննչական գործողություններ»:

ԻԱԿ-ն այս պատասխան-մերժումը համարում է անհիմն մի քանի պատճառով.

  1. ՏԱ մասին օրենքը չի նախատեսում տեղեկության տրամադրման մերժում նպատակահարմարության հիմքով:
  2. Տեղեկության տրամադրման մերժումը պետք է լինի հիմնավորված՝ համապատասխան իրավական ակտի հիմքով:
  3. Ավելին, և որ ամենակարևորն է. ՏԱ մասին օրենքի 8-րդ հոդվածը թեև սահմանում է տեղեկությունների տրամադրման մերժման հիմքերը, սակայն և նույն հոդվածը նախատեսում է սահմանափակումների սահմանափակումներ. ՏԱ մասին օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետը նշում է.

«Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա՝

1) վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին…

2) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը..» ՏԱ մասին օրենք, հոդված 8, կետ 3։

ԻԱԿ

«Առավոտ» օրաթերթ
24.09.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել