Լրահոս
Օրվա լրահոսը

Աստղերին հասու վայելքներ

Հոկտեմբեր 23,2010 00:00

\"\"\"\"
\"\"\"\"
\"\"\"\"
\"\"

Հայտնի է, որ համաշխարհային սպորտի գերաստղերի տարեկան վաստակը միլիոնավոր դոլարներ է կազմում, ու նրանք հասարակության մշտական ուշադրության կենտրոնում են ոչ միայն մարզական ցուցանիշներով, այլեւ իրենց ապրելաձեւով ու կենցաղով:
Բազմամիլիոն մարզասերներին հատկապես հետաքրքրում է, թե ինչպե՞ս են ապրում ամենասիրված մարզաձեւի՝ ֆուտբոլի վերնախավի ներկայացուցիչները՝ ո՞ւմ հետ են անցկացնում անձնական կյանքը, ի՞նչ տներում են ապրում, որտե՞ղ եւ ինչպե՞ս են հանգստանում, ի՞նչ մեքենաներ են վարում… Յուրաքանչյուր ֆուտբոլային աստղ իր նախասիրությունները եւ ճաշակն ունի եւ հաճույքի համար ոչինչ չի խնայում: Ասվածը վերաբերում է նաեւ նրանց անձնական շքեղ մեքենաներին, որոնց արժեքը վեցանիշ թվերով է գնահատվում: Դատելով ստորեւ ներկայացվող մեքենաներից, կարելի է ասել, որ ֆուտբոլային գերաստղերի մեծ մասը նախապատվությունը տալիս է սպորտային ոճին, թեեւ դժվար թե նրանք բավարարվեն մեկ մեքենայով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել