Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու Կորեաների միջեւ լարվածությունը հասել է իր «պիկին»

Հոկտեմբեր 30,2010 00:00

Ուրբաթ օրը զինված միջադեպ է տեղի ունեցել Կորեական թերակղզու ապամիլիտարիզացված գոտում: Trend-ի փոխանցմամբ, հարավկորեական «Փենխապ» գործակալությունը հաղորդել է Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության եւ Կորեայի Հանրապետության զինծառայողների միջեւ ինքնաձիգերից արձակված փոխհրաձգության մասին:
Վկայակոչելով Հարավային Կորեայի ԶՈՒ միացյալ շտաբին, գործակալությունը հաղորդել է, որ փոխհրաձգության ընթացքում հարավկորեացիները բարձրախոսներով դիմել են հյուսիսկորեացիներին՝ հայտարարելով, որ իրենք պատասխան կրակն արձակել են ինքնապաշտպանական նկատառումներից ելնելով, հյուսիսկորեացիների կողմից արձակված կրակոցներից հետո միայն: Հարավը Հյուսիսին կոչ է արել նաեւ չխախտել կողմերի միջեւ կնքված հրադադարի պայմանագիրը:
Առայժմ հայտնի չէ, թե փոխհրաձգության արդյունքում տուժածներ կա՞ն, կամ կրակոցները Հյուսիսային Կորեայի կողմից կանխամտածվա՞ծ են եղել, թե՞ ոչ: Հայտնի է միայն, որ երկու պահակակետերը, որոնց միջեւ փոխհրաձգություն է ընթացել, գտնվում են միմյանցից ընդամենը 1,3 կմ հեռավորության վրա: Տեղի ունեցած միջադեպի պատճառով Հարավային Կորեայի զինված ուժերը բերվել են մարտական բարձր պատրաստության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել