Լրահոս
Օրվա լրահոսը

Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Նոյեմբեր 09,2010 00:00

Մոսկվայում մեկնարկել է շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հինգերորդ ավանդական հուշամրցաշարը, որին մասնակցում են 10 ուժեղագույն գրոսմայստերներ: Վիճակահանությամբ Հայաստանի լավագույն շախմատիստ՝ ՖԻԴԵ-ի վարկանիշային վերջին ցուցակում 2801 միավորով երրորդ տեղն զբաղեցնող Լեւոն Արոնյանը (նա Տալի անդրանիկ հուշամրցաշարի հաղթողն է՝ 2006 թվականին) մեկնարկային տուրում հանդիպեց վերջինի հաղթող ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ եւ 41-րդ քայլում հարկադրեց ճանաչել պարտությունը: Հաջորդ օրը Արոնյանը միավորը բաժանեց Չինաստանի ներկայացուցիչ Վան Հաոյի հետ, իսկ երրորդում առավելության հասավ նաեւ Իսրայելի առաջատար գրոսմայստեր Բորիս Գելֆանդի նկատմամբ: Երեք տուրից հետո հայ շախմատիստը 2,5 միավորով միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Նրանից կես միավոր պակաս ունեին Վան Հաոն, Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը, Շախրիյար Մամեդյարովը, Հիկարու Նակամուրան: Կրամնիկը 1,5 միավորով 7-րդն էր, Գելֆանդը՝ 8-րդը (1,0 միավոր), իսկ մրցաշարային աղյուսակը առանց միավորի եզրափակում էին Ալեքսեյ Շիրովն ու Պավել Էլյանովը:
Երեկ կայանալու էր չորրորդ տուրը, որում Արոնյանը սեւերով խաղալու էր Ադրբեջանի ներկայացուցիչ Շախրիյար Մամեդյարովի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել