Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՆՁԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 13,2010 00:00

Կամ՝ ամեն ինչ այս մրգի մասին

Տանձի մեջ կան այնպիսի նյութեր, որոնք բարձրացնում են օրգանիզմի պաշտպանիչ ուժերը, պայքարում են դեպրեսիայի, ինչպես նաեւ տարբեր վարակների դեմ:
Տանձի բաղադրության մեջ շատ կա երկաթ: Այն շատ կարեւոր է արյան կարմիր գնդիկների վերարտադրման համար: Դրա համար էլ տանձը խորհուրդ է տրվում օգտագործել հոգնածության, գլխապտույտի, սրտի զարկերի հաճախության ավելացման (տախիկարդիա), ախորժակի անկման, բերանի անկյուններում ճաքերի առաջացման, հյուսվածքների դանդաղ  լավացման, նույնիսկ ցրտի զգայնության ժամանակ, որոնց բոլորի պատճառը կարող է հանդիսանալ երկաթի պակասը օրգանիզմում: Մեկ հատ միջին չափի տանձը պարունակում է վիտամին «C»-ի օրվա չափաբաժնի մոտ 10%-ը:
Պտղամիսը եւ կեղեւը պարունակում են 4գ բջջանյութ, որն էլ նորմալացնում է շաքարի մակարդակը արյան մեջ, բարելավում է մարսողությունը: Տանձի մեջ գտնվող կալիումը նորմալացնում է սրտի եւ մկանների աշխատանքը: Տանձի պտուղների բաղադրության մեջ գտնվող օրգանական թթուները լավացնում են նյութափոխանակությունը, ուժեղացնում մարսողական պրոցեսները, խթանում լյարդի եւ երիկամների աշխատանքը:
Օրգանական թթուներն ունեն նաեւ հակամիկրոբային ազդեցություն, նրանք հաստ աղիքում ճնշում են նեխման պրոցեսները:
Սակավարյունության (անեմիա) ժամանակ խորհուրդ է տրվում օրական ուտել 2  խոշոր տանձ: Սակայն պետք է հիշել, որ տանձը ուտելուց հետո անմիջապես չի կարելի ջուր խմել եւ ուտել միս: Կատեգորիկ խորհուրդ չի տրվում տանձը ուտել սոված ժամանակ:
Տանձը բուժում է նաեւ սուր բրոնխիտները: 1 բաժակ տանձի հյութին ավելացրեք 1 միջին չափի գդալով (դեսերտ) մասուրի օշարակ (սիրոպ) եւ խմեք օրը 3 անգամ՝ կես բաժակ:
Տանձի պտղամիսը, եթե պարբերաբար տեղավորեք էկզեմայի հատվածում, օգնում է շուտ ապաքինմանը: Տանձաբուժությամբ կարելի է զբաղվել ամբողջ տարին, քանի որ տանձի չիրը նույնպես ունի բոլոր օգտակար հատկությունները, ինչ՝ թարմ տանձը:
Ստամոքսի  խանգարման ժամանակ տանձ ուտել   խորհուրդ չի տրվում, քանի որ այն պարունակում է խոշոր թելանման մասեր եւ «քարե» հատիկներ:
Փորկապության ժամանակ բավականին օգուտ է տալիս տանձի կոմպոտը, որը օգտակար է նաեւ միզուղիների բորբոքումների ժամանակ: Այն բարենպաստ է գործում միզապարկի եւ երիկամների վրա:
Եթե  տանձը այնքան էլ հասած չէ, հոգ չէ:
Տանձի պտուղների առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ հասունացումը շարունակում են նաեւ քաղելուց հետո: Բթամատով թեթեւ սեղմեք տանձի հիմքի մոտ: Եթե այն «փոս ընկավ», ուրեմն հասած է եւ հյութալի, իսկ եթե ոչ, ապա մի քանի օր այն պահեք տաք եւ մութ տեղում եւ ապա անուշ արեք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930