Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական հանդիպումը

Նոյեմբեր 25,2010 00:00

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը տեղեկացնում է, որ ընկերության գլխավոր տնօրենը Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի եւ Մանկավարժական համալսարանի ուսանողների հետ վերլուծել է իրական առաջընթաց ապահովելու հնարավոր ուղիները՝ հիմնված անձնական եւ միջազգային փորձի վրա: Կառավարման մեխանիզմների ընտրությունը կարող է որեւէ կազմակերպության հաջողության կամ ձախողման պատճառ դառնալ: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կարեւոր է համարում քաղաքակիրթ սպասարկումը, աշխատանքային հարաբերություններում հարգանքի դրսեւորումը, գործատու-աշխատող-սպառող շփման մեջ հստակ կանոնակարգերով առաջնորդվելը: Ընկերության կորպորատիվ մշակույթը միանգամից չի ստեղծվել: Այն ձեւավորվել է իրական բիզնես միջավայրում՝ հայկական միջավայրի եւ միջազգային լավագույն փորձի համադրման արդյունքում: «Ղեկավարի գործելաոճը պետք է կարողանա օրինակ ծառայել աշխատակիցների համար. նվիրումը, թափանցիկությունը, հարգանքը, օրենքն ու հետեւողականությունը պետք է գործեն վերեւից- ներքեւ սկզբունքով: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընտանիքում չեն թերագնահատվում հարգանքի եւ պատասխանատվության վրա ձեւավորված աշխատանքային եւ բարոյական չափանիշները: Ընկերությունն ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դրել այդ արժեքները՝ համոզված լինելով, որ այդօրինակ կորպորատիվ վարքագիծն անհրաժեշտ է նորարար, առաջատար եւ հասարակության կողմից ընդունված լինելու համար»- արձանագրում է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Հայաստանը չունի մրցակցային շուկայում ընկերությունների կառավարման մեծ փորձ: Յուրաքանչյուր ժողովուրդ մշակել եւ զարգացրել է արտադրողականության սեփական մշակույթը: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հաջողության ուղին մեծ ներդրում է կառավարման հայկական մշակույթի եւ կորպորատիվ վարքագծի հիմքերը ստեղծելու գործում: Մենք պատասխանատվություն ենք զգում հաջողության մեր դեղատոմսը ձեզ՝ Հայաստանի երիտասարդ սերնդին եւ ապագայի առաջնորդներին փոխանցելու հարցում»,- կարծիք է հայտնել Ռալֆ Յիրիկյանը: Հեռահաղորդակցության ոլորտի ապագա մասնագետները բարձր են գնահատում նոր տեխնոլոգիաների եւ լուծումների շնորհիվ շարժական կապի ոլորտում առաջատարի համբավ վաստակած ընկերության օրինակին ծանոթանալու իրենց ընձեռված հնարավորությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել