Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇԵՖՆ Ա ԱՍԵԼ»

Դեկտեմբեր 15,2010 00:00

«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ԵԿՄ Էջմիածնի մասնաճյուղի անդամներն արդեն տասն օր է՝ այցելում են քաղաքում գտնվող բոլոր հիմնարկ-ձեռնարկություններ, մեծ եւ փոքր խանութներ ու իրազեկում, որ «օբյեկտի» տերը մինչեւ ամանորյա տոները պետք է որոշակի հանգանակություն անի ԵԿՄ-ի ֆոնդին՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներին տոնական նվերներ մատուցելու, որոշակի նյութական օգնություն տրամադրելու համար: Խոսակցություններ են շրջանառվում, որ ամենացածր շեմը 200 ամերիկյան դոլարն է: Էջմիածնեցի մեծ, մանր եւ միջին գործարարներն, իհարկե, դեմ չեն օգնել հանուն հայրենիի իրենց կյանքը զոհաբերածների ընտանիքներին, մանավանդ, որ նրանցից շատերին անձամբ են ճանաչել, մտերիմ, ընկերական հարաբերությունների մեջ են եղել: Անհասկանալի է միայն, թե ինչո՞ւ այդ ամենը պետք է արվի ԵԿՄ-ի միջոցով, երբ իրենք առանց այդ էլ տարբեր առիթներով եւ սեփական նախաձեռնությամբ տարատեսակ օգնություններ տրամադրում են:

«Առավոտի» աղբյուրը, ով փոքր բիզնեսի ներկայացուցիչ է, պատմեց, որ երբ այս մտահոգությունը ներկայացրել են ԵԿՄ-ականներին, վերջիններս պատասխանել են. «Շեֆն ա ըտենց ասել» (նկատի ունեն գեներալ Մանվել Գրիգորյանին- խմբ.): Բանագնացները միայն ավետել են, որ պարտադիր չէ կանխիկ վճարում անել, կարող են նաեւ հաշվեհամար տալ, որին կփոխանցվեն տվյալ գումարները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել